ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավելի քան $5,9 տրլն է հոսել դեպի օֆշորներ

19.12.2012

Ռուսաստանը զարգացող երկրների առաջին հնգյակում է՝ ըստ վերջին տասնամյակում երկրից կապիտալի անօրինական արտահոսքի ցուցանիշի։ Այսպիսի տվյալներ է հրապարակել ամերիկյան Global Financial Integrity (GFI) ընկերությունը: GFI գնահատմամբ՝ 2000-2010 թթ. ընթացքում Ռուսաստանից դուրս է բերվել $152 մլրդ։ Ցուցանիշով առաջատարը Չինաստանն է, գումարների ամենամեծ արտահոսքն այստեղ արձանագրվել է 2010-ին՝ $420 մլրդ։

GFI-ը ուսումնասիրություն է իրականացրել 150 զարգացող երկրներում՝ հենվելով նրանց արտաքին վճարային հաշվեկշռի տվյալների վրա, որոնք տրամադրում է Արժույթի միջազգային հիմնադրամը։ Գնահատականների համար հիմք է ծառայել նաև արտահանման և ներկրման մաքսային արժեքների մասին տեղեկատվությունը։

2010թ. զարգացող երկրներից անօրինական կերպով դուրս բերված գումարների ծավալը աճել է 13,6%-ով՝ հասնելով $858,8 մլրդ-ի։ Ցուցանիշը աննշան է զիջում 2008թ. ռեկորդային՝ $871,3 մլրդ-ին։

Ըստ կազմակերպության փորձագետների՝ «կեղտոտ փողերը» շարունակում են զարգացող երկրներից արտահոսել դեպի օֆշորային հանգրվաններ և զարգացած երկրների բանկային հաշվեհամարներ: GFI-ի տվյալների համաձայն՝ 2001-2010 թթ. անօրինական գումարների արտահոսքը կազմել է $5,9 տրլն։

2010թ. Ռուսաստանից անօրինական կերպով դուրս է բերվել $43,6 մլրդ։ Ըստ GFI-ի՝ զարգացող երկրների մեծ մասում գումարների անօրինական արտահոսքը կատարվում է ապրանքների և ծառայությունների հայտարարագրված արժեքի աղճատման միջոցով, մինչդեռ Ռուսաստանում նախընտրում են ֆինանսական գործարքները։

Ռուսաստանի մասով GFI-ի տվյալները բավական մոտ են այս երկրի կենտրոնական բանկի՝ մասնավոր սեկտորից կապիտալի արտահոսքի 2000-2010 թթ. ցուցանիշին՝ $134,7 մլրդ (միայն 2010-ին՝ $34,4 մլրդ)։

Չինաստանից կապիտալի արտահոսքը շուրջ 20 անգամ գերազանցում է Ռուսաստանի ցուցանիշը՝ 2000-2010 թթ. կազմելով $2,74 տրլն: Միայն 2010թ. Չինաստանից դուրս է բերվել $420 մլրդ-ի ստվերային կապիտալ։

Բրիտանական Tax Justice Network-ի ընթացիկ տարվա հուլիսյան գնահատականների համաձայն՝ չհայտարարագրված օֆշորային հաշվեհամարներում ստվերային կապիտալի ծավալը $21 տրլն է: Վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է $1,2 տրլն։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x