ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ղրղըզգազի» 75% բաժնեմասը առաջարկել են «Գազպրոմին» ընդամենը $1-ով

19.12.2012


Ղրղըզստանը ռուսական «Գազպրոմին» առաջարկել է $1-ով գնել «Ղրղըզգազի» 75% բաժնեմասը, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը:

Ղրղըզական կողմը, վարչապետի խոսքով, «Գազպրոմից» պահանջելու է չեղյալ հայտարարել «Ղրղըզգազի» նախկին պարտքերը՝ այդպես էլ չհստակեցնելով դրանց ծավալը։ Հայտնի չէ նաև առաջարկի նկատմամբ ռուսական կողմի արձագանքը։

Ավելի վաղ «Ղրղըզգազի» գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենի Օռլենկոն հայտարարել էր, թե մասնավորեցման գործընթացի շրջանակում «Գազպրոմը» պետք է շուրջ $500 մլն-ի ներդրումներ կատարի ընկերությունում։

«Գազպրոմի» կողմից «Ղրղըզգազի» վերահսկիչ փաթեթի ձեռքբերման հնարավորությունը քննարկվում է 2003-ից։ Բանակցությունները պետք է ավարտվեին 2012թ. սեպտեմբերին։

Ըստ Ղրղըզստանի վարչապետի՝ դեկտեմբերի 19-ին և 20-ին այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանալու Մոսկվայում։ Ակնկալվում է, որ հենց այս ընթացքում էլ խնդիրը վերջնական լուծում կստանա։

Ղրղըզստանը մտադիր է գործարքի միջոցով դիվերսիֆիկացնել գազի ներկրման աղբյուրները։ Ներկայում այն գրեթե ամբողջությամբ կատարվում է Ուզբեկստանից և Ղազախստանից: Ընդ որում՝ «Ղրղըզգազի» պարտքը Ղազախստանին գերազանցում է $3 մլն-ը:

Անցած շաբաթ Ղազախստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումները Ղրղըզստանի հյուսիս: «Ղրղըզգազում» դա պայմանավորել են պարտքերով:

Ղրղըզստան գազի մատակարարումները նվազել են շուրջ երկու անգամ: Արդյունքում դադարեցվել է վառելիքի մատակարարումը Բիշքեկի ջերմաէլեկտրակայան, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջանների ձեռնարկություններ: Էլեկտրակայաններում վթարներից խուսափելու համար Ղրղըզստանը վերադարձել է հովհարային անջատումների պրակտիկային։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x