ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ի ճիտին պարտքը

16.02.2012

Թիմ Կուկը խոստացել է խելամտորեն ծախսել «ավելացած» $98 մլրդ-ը

 

Apple-ի տնօրենների խորհուրդը կքննարկի $98 մլրդ կանխիկ միջոցների ներդրման ռազմավարությունը և հարցը կլուծի խելամտորեն՝ չվտանգելով բաժնետերերի շահերը, Goldman Sachs-ում կայացած տեխնոլոգիական համաժողովի ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:            Ուոլ Սթրիթի ներդրողներին մտահոգել է, թե ինչպես է Apple-ը ծախսելու ընկերությունում կուտակվող կանխիկ միջոցները, որոնց ծավալը գերազանցում է աշխարհի բազմաթիվ երկրների պետբյուջեները և Apple-ին մի շարքում դասում համաշխարհային խոշոր տնտեսությունների հետ։ Հիշեցնենք, որ $98 մլրդ կանխիկ միջոցների առկայության մասին Apple-ը հայտարարեց այս հունվարին, երբ հրապարակում էր ընկերության հերթական ֆինանսական հաշվետվությունը:        Կուկը ներդրողներին կոչ է արել չանհանգստանալ կանխիկ գումարների հետագա ճակատագրի համար։ «Մենք նպատակ չունենք պահել այս միջոցները։ Ես միայն մի փոքր համբերություն եմ խնդրում, քանի որ ցանկանում եմ հարցին լուրջ մոտենալ»,– ասել է նա՝ կատակելով, թե Apple-ը մտադիր չէ դրանք ծախսել դիմակահանդեսային երեկույթներ կազմակերպելու վրա:            Փորձագետներն այս միջոցների տնօրինման հնարավոր տարբերակ են համարում շուկայի թույլ խաղորդների կլանումը, բաժնետերերին շահաբաժինների վճարումը կամ բաժնետոմսերի մի մասի հետգնումը:                    Նշենք, որ ֆինանսական վերջին հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 18%-ով, իսկ նախօրեին՝ հատել $500-ի սահմանը։ Այս երկուշաբթի NASDAQ-ի առևտրաշրջանի փակմանը ընկերության մեկ բաժնետոմսն արժեցել է $509,46: Ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո դրանք արժեին $380: $300-ի սահմանը ընկերության արժեթղթերը հատել էին 2010թ. հոկտեմբերին։ 2011թ. հուլիսին դրանք գնանշվում էին արդեն $400-ին մոտ մակարդակներում:                                            Apple-ի շուկայական կապիտալիզացիան ներկայում $465 մլրդ է, այս ցուցանիշով այն աշխարհի ամենաթանկ հանրային ընկերությունն է։ Երկրորդ տեղում ամերիկյան նավթային ExxonMobil-ն է՝ $398,6 մլրդ շուկայական կապիտալիզացիայով:

Աղբյուր` orakarg.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x