ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Bloomberg Businessweek հայկական գինին դասակարգել է լավագույն 10 գինիների ցանկում

17.12.2012

Հեղինակավոր Bloomberg Businessweek պարբերականի հոդվածագիր Էլին ՄըքՔոյը ներկայացրել է աշխարհի լավագույն 10 գինիները, որոնց շարքում է նաև հայկականը գինին։
 

«Այս տարվա ընթացքում ես փորձարկել եմ շուրջ 4 հազար տեսակի գինիներ աշխարհի լավագույն մառաններում, պատմական ամրոցներում և պարզապես ընկերներիս հետ` սեղանի շուրջ՝ փորձելով գտնել դրանցից լավագույնները»,-ասել է ՄըքՔոյը։
 

Էլին ՄըքՔոյը ընդգծել է, որ ստորև ներկայացված ցանկը կազմվել է խառը կարգով։ Դրանում ներկայացված են թե՛ աշխարհահռչակ բորդոն, թե՛ կալիֆոռնիական նոր կարմիր գինին և թե՛ հայկականը։
 

«Սա վկայում է այն մասին, թե որքան բազմազան է ժամանակակից «գինու աշխարհը» և թե ուր է այն գնում։ Իզմիրում ես հիացած էի՝ առաջին անգամ համտեսելով հայկական գինին, որը պատրաստված է Արենի սև խաղողից և հնեցվել է ավանդական կավե ամֆորայում։ Այս գինու մեջ համատեղված են վայրի հողի և մետաքսե էլեգանտության համերը։ Բացի այդ, խմելով գինին,  ես ապրեցի «պատմությունն ըմպելու» հուզիչ զգացումը։ Zorah Karasi Areni Noir –ն ստացվել է խաղողի առաջին բերքահավաքից՝ Արենի 1 քարանձավի հարևանությամբ գտնվող գինու գործարանում», - գրում է հոդվածագիրը՝ հիշատակելով նաև, որ հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին՝ 6,100 տարվա հնություն ունեցող գինու ,գործարանըե հենց Արենի 1 քարանձավում։
 

Ստորև ներկայացնում ենք ՄըքՔոյի կազմած լավագույն 10 գինիների ամբողջական ցանկը.

1.2009 Domaine de la Romanee-Conti Romanee-Conti           (14 -18 հազար դոլար)

2. 2010 Gaba do Xil Mencia Valdeorras                                          (14 դոլար)

3. 1963 Quinta do Noval Nacional port                                           (4,500 - 6,500 դոլար)

4. 2009 Littorai B.A Thieriot Vineyard Pinot Noir                         (75 դոլար)

5. 2010 Zorah Karasi Areni Noir                                                      (45 դոլար)

6. 1989 Chateau Haut-Brion                                                            (1,400 - 1,700 դոլար)

7. 2008 Domaine du Closel Clos du Papillon Savennieres     (35 դոլար)

8. 2011 Copain Wine Cellars Trousseau                                     (42 դոլար)

9. 2008 Tenuta di Biserno, Biserno                                               (140 -180 դոլար)

10. 2002 Philipponnat Clos des Goisses Brut Champagne    (200 դոլար):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x