ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շվեյցարիան գերազանցել է անգամ Չինաստանին

13.12.2012

2012թ. արժութային կարգավորումների ծավալի և խստության տեսանկյունից համաշխարհային առաջատարը Շվեյցարիան է. այս ցուցանիշով երկիրը գերազանցել է անգամ Չինաստանին։ Շվեյցարիայի իշխանությունները շարունակում են պայքարել ազգային արժույթի ամրապնդման դեմ, քանի որ ֆրանկի գերարժևորումը վնասում է արտահանման ուղղվածություն ունեցող ազգային տնտեսությանը։

Այս տարի շվեյցարական ֆրանկի՝ որպես պաշտպանիչ ակտիվի պահանջարկը կտրուկ ավելացել է եվրոգոտու պարտքային ճգնաժամի, ինչպես նաև գլոբալ տնտեսության դանդաղման ֆոնին։ Bloomberg-ի BGOV Barometer ինդեքսի տվյալների համաձայն՝ 12 ամսում (2012թ. հունիսի 30-ի դրությամբ) Շվեյցարիայի ոսկեարժութային պահուստներն աճել են $152 մլրդ-ով, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը և վկայում է Շվեյցարիայի Կենտրոնական բանկի կողմից ֆրանկի ակտիվ վաճառքների մասին։ Սա, իր հերթին, նպատակ է ունեցել արժեզրկել ազգային արժույթը։

2011թ. Շվեյցարիայի Կենտրոնական բանկը ֆրանկի ամրապնդման առավելագույն մակարդակ էր սահմանել €1,20 մեկ ֆրանկի դիմաց փոխարժեքը և ջանքեր էր գործադրում այն պահպանելու համար։

Չինաստանը, որը ևս ոսկեարժութային մեծածավալ պահուստներ ունի, նշված ժամանակահատվածում պահուստներն ավելացրել է $43 մլրդ-ով, ինչը 94%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x