ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային բանկը 80 մլն դրամի վարկ է տրամադրել Հայաստանին

16.02.2012

Փետրվարի 15-ին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» ծրագրի շրջանակում ստորագրել են ֆինանսավորման և փոխառության համաձայնագրեր` 50 մլն և 30 մլն դոլար գումարային արժեքով:Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 32 600 000 (SDR) փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար): Վարկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման), տարեկան 1.25% տոկոսադրույքով:Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Փոխառությունը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է 6-ամսյա USD LIBOR+փոփոխական մարժա, իսկ սկզբնական միանվագ միջնորդավճարը` փոխառության գումարի 0.25%: Վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցություն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x