ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բեռնափոխադրումները 2013-ին կթանկանան.«Հարավկովկասյան երկաթուղի»

11.12.2012

Հաստատված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013 թվականի համար, որը մշակված է ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

2013 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակիցը՝ 0,94 չափով՝ 2012 թվականի 4-րդ եռամսյակում կիրառվող 0,97-ի դիմաց:

Այսպիսով, 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային բեռնափոխադրումների սակագները 2012 թվականի 4-րդ եռամսյակի հետ համեմատ կաճեն 3%-ով: Ղեկավար մարմնի որոշման համաձայն, վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ կաճեն նաև բեռնափոխադրումների սակագները տեղական հաղորդակցությունում:

Գնաճային ճնշումներին դիմակայելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը և տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման (շտկման) գործակիցները:

Դա թույլ կտա պահպանել սակագները միջազգային բեռնափոխադրումների համար 2012 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակի վրա:

Հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013 թվականի 1-ին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1%, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x