ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Apple-ը 1 օրում 35 մլրդ դոլար կորցրեց

06.12.2012

Տեխնոլոգիաների ոլորտի հսկա, ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը գրանցել են վերջին 4 տարվա ընթացքում ամենակտրուկ գնային անկումը, ինչի հետևանքով աշխարհի ամենաթանկ ընկերությունն էժանացել է 35 մլրդ դոլարով, գրում է The Telegraph-ը։

Շարժական սարքերի շուկայում ահագնացող մրցակցության արդյունքում կորպորացիայի բաժնետոմսերը նախօրեին արժեզրկվել են 6.4 %-ով,ինչի հետևանքով Apple-ի շուկայական գինը կրճատվել է՝ դառնալով 507 մլրդ դոլար։ Նման ցուցանիշ ընկերությունը չէր գրանցել 2008 թ.-ի դեկտեմբերի 17-ից ի վեր։

Երբեմնի ամենացանկալի բաժնետոմսերը սեպտեմբեր ամսից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորել, ինչը բացատրվում է ընկերության՝ աննախադեպ մրցակցությանը դիմակայելու հնարավորության նկատմամբ աճող անորոշությամբ:

Այս տարին նշանավորվեց ԱՄՆ-ում Amazon.com Inc's-ի առավել մատչելի Kindle Fire-ի լուրջ ծավալների վաճառքներով, ինչպես նաև պլանշետների շուկա Microsoft կորպորացիայի Surface-ի մուտքով: Ի լրումն՝ iPad-ի գերիշխանությունը շարունակում է թուլացնել Samsung Electronics-ը՝ իր Galaxy շարքով:

International Data Corp հետազոտական ընկերությունը չորեքշաբթի հայտարարել էր, որ պլանշետների համաշխարհային շուկայում Apple-ի մասնաբաժինը 2012թ. կկազմի 53,8%՝ 2011թ. 56,3%-ի դիմաց, այնինչ Android-ի արտադրանքները կունենան ավելի մեծ մասնաբաժին՝ 39.8%-ից հասնելով 42.7%-ի:

Բացի այդ, Nokia-ն չորեքշաբթի հայտարարել էր հեռախոսակապի աշխարհի խոշորագույն ընկերության՝ China Mobile-ի հետ գործարքի մասին, ինչը ֆիննական ընկերությանը հնարավորություն կընձեռի Apple-ի iPhone-ից վերանվաճել չինական շուկայի իր մասնաբաժինը:

Որոշ վերլուծաբաններ ներդրողներին առաջարկում են վաճառել Apple-ի իրենց բաժնետոմսերը՝ դա հիմնավորելով Վաշինգտոնի հետ ֆինանսական հարցերի շուրջ բանակցությունների անորոշ ապագայով: Այս հարցերի շուրջ համաձայնության չգալու դեպքում 2013թ. շահույթի և կապիտալ եկամտի հարկման ավելի բարձր սահմանաչափեր կգործեն:

Այս ամենը բավական կոշտ մարտահրավեր է գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի համար, ով գլխավորեց ընկերությունը Սիլիկոնե հովտի լեգենդ Սթիվ Ջոբսի մահից կարճ ժամանակ անց, և այժմ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերության առաջմղման պատասխանատուն է: Փորձագետները նշում են, որ այս դժվարություններն ամենևին կարճաժամկետ չեն և իրականում մենեջմենթի համար փորձաշրջան են:

Նրանք պնդում են՝ որպեսզի բաժնետոմսերը վերստին մոտենան $700 սահմանագծին, ընկերությանն անհրաժեշտ է լուրջ նորույթ, քանի որ նոր iPad mini-ն առկա iPad-ի ընդամենն ավելի փոքր տարբերակն է:Apple-ն այս տարի 33% աճ է ապահովել, սակայն այն մոտ 24%-ով ցածր է սեպտեմբերի 21-ի ռեկորդային $705,07 ցուցանիշից: Չորեքշաբթի բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 6,4%-ով՝ $538.7923 փակման արդյունքով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x