ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը հրաժարվել է աշխատավարձից

15.02.2012

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը երկրում առկա ճգնաժամի պատճառով հրաժարվել է իր աշխատավարձից: Այս մասին, ըստ vz.ru գործակալության, այսօր հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը` հավելելով, որ Հունաստանն արդեն կատարել է Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների զգալի մասը: «Մնացել է ընդամենը մի քանի հարց, որոնք լիովին կհստակեցվեն մինչ այսօր երեկոյան եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հեռուստակոնֆերանսի մեկնարկը», - ասել է Վենիզելոսը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները հետաձգել են այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որի ժամանակ պետք է հավանություն տային Հունաստանին 130 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հատկացումը, փոխարենը կանցկացնեն հեռուստակոնֆերանս: Ըստ Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների` Աթենքը պետք է կրճատի աշխատավարձերն ու կենսաթոշակները, նաև 300 մլն եվրոյով` պետական ծախսերը: Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կոշտ դիրքորոշումը կապված է նրա հետ, որ առաջին ֆինանսական փաթեթը` 110 մլրդ եվրոյի չափով, Աթենքը ծախսել է ոչ նպատակային:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x