ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանն ու Սլովակիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր կկնքեն

04.12.2012

Բրատիսլավայում 2012թ. դեկտեմբերի 3-ին մեկնարկել են բանակցություններ՝ Հայաստանի և Սլովակիայի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական պայմանագրի կնքմանը նախապատրաստելու նպատակով: Բանակցություններին հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Բանակցությունների արդյունքում ենթադրվում է նախաստորագրել ,Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասինե պայմանագիրը: Ներպետական արարողակարգերն անցնելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ:

Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակությունը:

Ակնկալվում է, որ պայմանագրի  կնքումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x