ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013 թվականին մտադիր է ավելացնել բանկոմատների և ՊՈՍ-տերմինալների քանակը:

28.11.2012

2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 100, իսկ POS-տերմինալներինը` 360: Այսպիսով` 2011թ. համեմատ դրանց քանակը կավելանա համապատասխանաբար 20-ով և 60-ով: «Դա պայմանավորված է 2013թ. բանկի ծրագրերի` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նոր ծառայությունների ներդրման հետ», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Նա վստահեցրեց, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան: «Արդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Տարեցտարի աճում են քարտերի թողարկման ու գործարքների ծավալները, ինչպես նաև ներդրվում են քարտային նոր ծառայություններ: Ինչ վերաբերում է մեր բանկին, նշեմ, որ այս տարի մենք հանդիսանում ենք առաջին և դեռևս միակ բանկը, որը հավաստագրվել է Visa և MasterCard համակարգերի կողմից համացանցում էքվայրինգ իրականացնելու համար` Verified by Visa և MasterCard SecureCode տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Այն նոր հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային վճարումներ հայաստանյան ինտերնետ-խանութներում: 2013 թվականին մեր հաճախորդներին կառաջարկենք ևս մի քանի հետաքրքիր «քարտային նախագծեր», - նշեց Ռ. Խաչատրյանը

 

Աղբյուր՝ www.areximbank.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x