ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Fitch-ը իջեցրել է Արգենտինայի վարկանիշը հինգ աստիճանով

28.11.2012

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Արգենտինայի երկարաժամկետ վարկային վարկանիշն իջեցրել է 5 աստիճանով՝ B-ից CC՝ բացասական կանխատեսմամբ: Կարճաժամկետ վարկանիշն իջեցվել է 4 աստիճանով՝ B-ից C՝ բացասական կանխատեսմամբ: Գործակալությունը իր որոշումը պայմանավորել է Նյու Յորքի դատարանի նոյեմբերի 21-ի որոշմամբ, որով Արգենտինայի իշխանությունները պարտավորվում են մինչև դեկտեմբրի 15-ը $1,3 մլրդ հին պարտքր վճարել Elliott Capital Management և Aurelius Capital Management հիմնադրամներին: Fitch-ի գնահատմամբ ֆինանսական բարդ իրադրությունում գտնվող Արգենտինան չի կարողանան անհրաժեշտ միջոցներ գտնել պարտքերը մարելու համար և հարկադրված կլինի դեֆոլտ հայտարարել: Ավելի վաղ Արգենտինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունում նյույորքյան դատարանի որոշումը և մտադիր են այն բողոքարկել: Գործակալությունը, իր հերթին, հայտարարել է, որ հետևելու է բողոքարկման գործընթացին և Արգենտինայի կառավարության ձեռնարկած այլ միջոցառումներին: Բացի այդ՝ Fitch-ը զգուշացրել է, որ եթե Բուենոս Այրեսը մինչ նշված ժամանակահտվածը չվճարի այդ գումարը, դա կգնհատվի որպես երկրի կողմից դեֆոլտի հայտարարում: 2001թ. Արգենտինան $100 մլրդ-ի պետպարտատոմսերի դեֆոլտ է հայտարարել: Երկրի իշխանություններին տևական բանակցություններից հետո հաջողվել էր վերակառուցման շուրջ փոխհամաձայնության գալ բոլոր վարկատուների հետ, բացի Elliott Capital Management-ից և Aurelius Capital Management-ից: Վերջիններս Արգենտինայից պարտքը գանձելու նպատակով դիմել են աշխարհի տարբեր դատարաններ, այդ թվում՝ Նյու Յորքի դատարան, որ հօգուտ նրանց որոշում է ընդունել:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x