ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


HSBC-ն առաջարկում է ստեղծել բանկային երդմնակալության համակարգ

28.11.2012

Բրիտանական HSBC բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դուգլաս Ֆլինտը հանդես է եկել բանկիրներին երդմնակալություն պարտադրելու առաջարկով: Ֆլինտը բանկիրների երդմնակալությունն առաջարկել է Հիպոկրատի երդմանը նման տարբերակով, ինչը բանկային ոլորտի արմատական բարեփոխումների շրջանակում կարգավորիչ մեխանիզմի դեր կկատարի՝ ֆինանսական ճգնաժամի և աղմկահարույց սկանդալների ֆոնին: «Երդմնակալության գործընթացը պետք կարգավորի բանկային համակարգի վերահսկողության համար նախատեսված անկախ մարմինը, որը պատրաստ կլինի քննարկել այս նախաձեռնությունը եվրոպական մյուս խոշոր բանկերի ու գործընկերների հետ»,– ասել է Ֆլինտը: Ֆլինտի կարծիքով՝ գործառույթի համար ամենահամապատասխան մարմնի՝ Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների վարչության հետ համատեղ աշխատանքը հնարավորություն կտա բանկիրներին կարգավիճակից զրկելու արդար մեխանիզմ ստեղծել: Ֆլինտը երդմնակալության տեքստում առաջարկում է հենվել Անգլիայի բանկի նախկին նախագահ լորդ Էդվարդ Ջորջի բիզնեսավարման սկզբունքների վրա: Այդ ութ սկզբունքների թվում նաև հաճախորդների և կոնտրագենտների հանդեպ արդար և ազնիվ վերաբերմունքն է։ Ֆլինտն ավելի վաղ ևս հայտարարել էր բանկերի և կարգավորիչների միջև նման համագործակցության անհրաժեշտության մասին: «Ճգնաժամի դասերից մեկն այն է, որ բանկերը պետք է պատրաստ լինեն հաղթահարելու ռիսկերը, գործելու սխալներ՝ միաժամանակ ունակ լինելով հաղթահարել հետևանքները»,– ասել է Ֆլինտը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x