ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանը վերջապես կհանի Մեծ Բրիտանիայից մսի ներկրման 16-ամյա արգելքը

23.11.2012

Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հանել Մեծ Բրիտանիայից մսի մատակարարման արգելքը, որը դրվել էր 1986թ. կապված Միացյալ Թագավորությունում տարածված «խոշոր եղջերավորների կատաղություն» հիվանդության հետ, հաղորդում է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով Россельхознадзор-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտին:

Նման որոշում է կայացվել բրիտանական պատվիրակության հետ կայացած բանակցությունների արդյունքում, որը անցել է Մոսկվայում:

«Մենք ուսումնասիրել ենք բրիտանական անասնաբուժական ծառայության տրամադրած երկրում հիվանդության ներկա իրավիճակի ուսումնասիրությունները, բարձր ռիսկի նյութերի վերահսկման համակարգը և գիտական տվյալները: Որոշում ենք կայացրել առևտրի վերականգնման առաջին քայլը կատարել` թույլատրել մսի մատակարարում երկու գործարաններից», - ասել է Դանկվերտը:

Այսպես կոչված սպունգաձև էնցեֆալոպատիան Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր 1986թ.: Բժիշկները նշում են, որ «կատաղությամբ» վարակված մսի օգտագործումը, կարող է անբուժելի` Քրեյցֆելդ-Յակոբի հիվանդություն առաջացնել:

Միայն Մեծ Բրիտանիայում այդ հիվանդության տարածման ժամանակ այդ վարակից մոտ 200 մարդ մահացավ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x