ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ճապոնիան լրացուցիչ քայլեր կձեռնարկի տնտեսության վերկանգնման համար

21.11.2012

Ճապոնիայի իշխանությունը որոշել է օգտագործել այս տարվա բյուջեով սահմանված պահուստային ֆոնդի միջոցները տնտեսական ծրագրերը ֆինանսավորելու համար: Այդ մասին երեկ հայտնել է ճապոնական իշխանության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան: Նախորդ ամիս ճապոնական իշխանությունները արդեն հայտնել էին տնտեսական ծրագրելի ֆինանսավորման առաջին փուլի մասին, որը կազմել է 750 մլրդ յուան:

Էկոնոմիկայի նախարար Սեիձի Մաեխարան հայտնել է, որ պահուստային ֆոնդի միջոցները բավարար չեն տնտեսական իրավիճակը շտկելու համար: Նախարարն առաջարկել է լրացուցիչ ծրագրեր օգտագործել տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Սակայն այսօր Ճապոնիայի կենտրոնական բանկը հրաժարվել է որևէ լրացուցիչ միջամտություն ցուցաբերել: Bloomberg գործակալության կողմից հարցված մասնագետների մեծամասնությունը գտնում է, որ արդեն այս տարվա դեկտեմբերին ֆինանսական կարգավորիչները կսկսեն իրականացնել մոնետար քաղաքականություն:

Դեկտեմբերի 16-ին Ճապոնիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Դա խոչընդոտում է ճապոնական ղեկավարությանը` հաղթահարելու ստեղծված ճգնաժամը: Ուստի Ճապոնիան կարող է կանգնել տնտեսական երրորդ անկման առջև: Տնտեսական անկում արձանագրվում է այն ժամանակ, երբ երկու եռամսյակ անընդմեջ տնտեսական ցածր ցուցանիշներ են արձանագրվում:

Bloomberg-ի կողմից հարցված մասնագետները կանխատեսել են, որ ճապոնական տնտեսությունը սեպտեմբեր-դեկտեմբերին կնվազի 0.4%-ով: Երրորս եռամսյակում տնտեսական անկումը կազմել էր 3.5%:

Ճապոնական տնտեսության անկումը պայմանավորված է երկրի համար կարևոր շուկաներում ճապոնական արտադրանքի պահանջարկի նվազումով: Խոսքը գնում է Եվրոպայի մասին, որը խորը ճգնաժամի մեջ է և ԱՄՆ-ի մասին: Նաև նվազել են Չինաստանում իրացվող ապրանքների ծավալները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x