ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրագոտու երկրներում նոր տնտեսական անկում

17.11.2012

Եվրագոտու երկրների տնտեսությունն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով նվազել է 0.1%-ով, հայտնում է Եվրոստատը: Այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով անկումը կազմել էր 0.2%: Վերջին անգամ Եվրագոտու երկրների տնտեսությունում անկում արձանագրվել էր 2009 թ.-ին, երբ տնտեսությունը հինգ եռամսյակ անընդմեջ անկում էր ապրում:

Եվրագոտու երկրների տնտեսությունների անկման մասին վիճակագրական տվյալները հրապարակվել են մասսայական ցուցերից մեկ օր հետո: Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում տեղի ունեցած ցույցերը մեծ խառնաշփոթ են առաջ բերել:

Եվրոպայի ոչ շատ խնդիրներ ունեցող երկրները, որոնց շարքին է դասվում Հունաստանը, շարունակում են հետևել տնտեսության անկման տեմպերին: Տարածաշրջանի խոշոր երկրները, մասնավորապես, Իսպանիան, փորձում են դուրս գալ ճգնաժամային իրավիճակից` նվազեցնելով պետական ծախսերը:

Saxo Bank-ի գլխավոր տնտեսագետ Սթին Յակոբսենը նշում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական անկումը կանխատեսելի էր: Խնայողական ծրագրերը, ապրանքների ու ծառայությունների պահանջարկի նվազումը և Գերմանիայի և Նիդերլանդների տնտեսական ակտիվության նվազեցումները տնտեսական անկման հիմնական պատճառներն են: Յակոբսենը նշում է, որ մինչև մասսայական ցույցերը իրնեք պայքարում էին միայն տնտեսկան խնդիրների դեմ, սակայն մասսայական ցույցերը նոր պահանջներ են դնում երկրների ղեկավարությունների առջև:

Նախորդ մեծ անկում եվրագոտու երկրներում սկսվել էր 2008թ.-ի երկրորդ կիսամյակում տնտեսական անկմանը զուգընթաց: Այ ուղեկցվել էր մի քանի երկրների անշարժ գույքի շուկաների փլուզմամբ: Դրանց մեջ էին մտնում Իսպանիան և Իռլանդիան: Եվրոպական երկրների իշխանությունները փորձում էին ծախսերի կրճատման, հարկերի բարձրացման և սոցիալական վճարների կրճատման միջոցով հաղթահարել ստեղծված ճգնաժամը:

Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայի տնտեսության անկումը կազմել է 0.3%, իսկ Պորտուգալիայինը` 0.8%: Ֆրանսիայի ՀՆԱ-ն աճել է 0.2%, սակայն վիճակագրական մարմինները վերանայել են նախորդ եռամսյակի տվյալները: Նախկինում հայտնել էին, որ երկրորդ եռամսյակում Ֆրանսիայի զրոյական ՀՆԱ-ի մասին, սակայն վերնայումից պարզվել է, որ Ֆրանսիայում այս տարվա երկրորդ եռամսյակում առկա է եղել 0.1% անկում:

Հունաստանի տնտեսությունը նվազել է 7.2%-ով, Նիդերլանդներինը` 1.1%-ով: Հոլանդական տնտեսության անկումը վկայում է այն մասին, որ տնտեսական ճգնաժամն արդեն հասել է նաև եվրագոտու համեմատաբար ավելի կայուն տնտեսություն ունեցող երկրներ: Սակայն Եվրագոտու երկրների տնտեսույթուններն ընդհանուր առմամբ այս տարվա երրորդ եռամսյակում աճել են 0.2%-ով: Նախորդ եռանսյակում եվրագոտու երկրների տնտեսությունը նվազել էր 0.2%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x