ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ստորագրվել է «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի պայմանագիրը

14.11.2012

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրը: Դա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորել ևս 30-ից 40 փոքրհիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ:

Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիայի ԴաշնայինՀանրապետության կողմից նախատեսվում է տրամադրել նաև դրամաշնորհային միջոցներ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:

 

Ստորագրման արարողությանը ներկա էին Ռայներ Մորելը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Անդրեաս Գիսը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, Դավիդ Բետոլազան` KfW բանկի տարածաշրջանային տնօրենը, Վեռոնիկա Պլիատսը` KfW բանկի էներգետիկայի ծրագրերի ղեկավարը:

 

Ողջունելով ներկաներին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը և կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:
 

2004 թ. ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության ևզարգացման նախարարության (BMZ) և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված,Ֆինանսական համագործակցության մասինե համաձայնագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնականբանկի միջև 2004 թ. նոյեմբերի 24-ին կնքվեցին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6.0 մլնեվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Վարկը գերմանական KfW բանկիկողմից  ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել է արտոնյալ պայմաններով: Ծրագիրը իրականացվում է ՀՀէներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ:

 

Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը, 2010 թ. մայիսի 3-ին Գերմանահայկական հիմնադրամի ,Վերականգնվող էներգիայիաջակցությունե վարկային ծրագրի շրջանակներում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրվեցին ծրագրի երկրորդ փուլի 18միլիոն եվրոյի վարկային և 1.5 միլիոն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:

 

Վարկային ծրագրի նպատակն է` մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող ՓՀԷԿ-երին`վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող ՓՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման ևմատակարարման բարելավմանը և տնտեսության հետագա զարգացմանը: Ծրագրի դրամաշնորհի գումարը օգտագործվում է բացառապեսմրցութային կարգով ընտրված ‎ֆինանսական և տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու  նպատակով:

Առ այսօր Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի առաջին և երկրորդ փուլերիշրջանակում վերաֆինանսավորման է հաստատվել 26 ՓՀԷԿ, որոնց դրվածքային հզորությունը կազմում է 62.4 ՄՎտ:

 

ՓՀԷԿ-երի վարկավորումը իրականացվում է ծրագրի 16 գործընկեր բանկերի կողմից ՀՀ դրամով, առավելագույնը 10.5% տոկոսադրույքով, որից հետո վարկը ներկայացվում է Գերմանահայկական հիմնադրամ՝ վերաֆինանսավորման նպատակով: Գործընկեր բանկերի վերաֆինանսավորումը նույնպես իրականացվում է  ՀՀ դրամով, մինչև 12 տարի ժամկետով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x