ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարչապետն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

13.11.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի ,Եդինայա Ռոսիաե, Ուկրաինայի ,Ռեգիոններե, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական ,Նուր Օտանե կուսակցությունների ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը և կարևորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: ,Դա մեզ համար ունի կարևոր նշանակություն: Մեր երկրները համատեղ գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին: Այս տեսանկյունից, կուսակցությունների մակարդակով քաղաքական համագործակցությունը ևս կարող է լրջորեն նպաստել տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանըե,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարևորել է համատեղ քննարկումները, միջկուսակցական երկխոսության պլատֆորմի զարգացումը և միմյանց միավորող արժեքների տարածումը:

ՌԴ ,Եդինայա Ռոսիաե կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետական Դումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խորհրդակցությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Վերջինս գոհունակություն է հայտնել քննարկումների արդյունքներից, որոնք ամուր հիմքեր են ստեղծել միջկուսակցական համագործակցությունը շարունակելու, մի շարք ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Հանդիպման մասնակիցները կարևորել են քաղաքական կայունության հետագա ամրապնդումը և մաղթել, որպեսզի Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և բարձր մակարդակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x