ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀայՌուսգազարդ»-ը մասնակցել է Բաղդադի միջազգային առևտրային ցուցահանդեսին

07.11.2012

Նոյեմբերի 1-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բացվել է 39-րդ միջազգային առևտրային ցուցահանդեսը (Baghdad International Trade Fair - BITF), որին մասնակցել է նաև ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ն:
 Ընկերության տաղավարում ներկայացված են եղել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագիրը, տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառվել են նախագծի իրականացման ընթացքում:

"Հրազդան-5"-ում ստեղծված էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակը, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումները հետաքրքրել են օտարերկրյա մի շարք մասնագիտացված կազմակերպությունների,այդ թվում նորարարական տեխնոլոգիաներով և կապիտալ շինարարությամբ զբաղվող Upper East իրաքյան ընկերությանը:
 "ՀայՌուսգազարդ"-ի և Upper East-ի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում հետագա համագործակցության հնարավորության շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման ծրագիրը "ՀայՌուսգազարդ"-ի կողմից իրականացված խոշորագույն նախագծերից մեկն է: Այս նախագծի եզակիությունն այն է, որ Ընկերության մասնագետների ջանքերով ստեղծվել է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ՝ "Հրազդան-5"-ում առաջին անգամ համակցվել են գոյություն ունեցող և լայնորեն տարածված շոգետուրբինային և գազատուրբինային տեղակայանքները:

Արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում էներգաբլոկի հզորությունը 300 ՄՎտ-ից հասցվել է 480 ՄՎտ-ի, միաժամանակ զգալիորեն բարձրացել է նաև կայանի արդյունավետությունը: Ձեռք բերված փորձը կարող է օգտագործվել ԱՊՀ տարածքում և արտերկրում գործող կայանների վերակառուցման և շահավետության բարձրացման համար:

Ներկայում "ՀայՌուսգազարդ" ընկերությունը քայլեր է ձեռնարկում "Հրազդան 5"-ում կիրառված տեխնոլոգիաների արտոնագրման ուղղությամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x