ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերջապես բենզինն էժանացավ

01.11.2012

Երկու ամիս կայուն գներից հետո բենիզինի 1լ-ը ներքին շուկայում երեկ էժանացել է 10 դրամով. «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1լ-ը վաճառվում է 490 դրամով։

Բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերությունում ՍիվիլՆեթ-ին ասացին, որ ներքին շուկայում բենզինի գների իջեցումը պայմանավորված է համաշխարհային շուկայում վերջին շրջանում պահպանվող գնանկումով։ Ընկերությունում դժվարացան կանխատեսել բենզինի գների հետագա վարքագիծը։

«Այսօր արդեն կարծիքներ կան, որ ԱՄՆ-ում «Սենդի» փոթորիկի հետևանքների վերացումը կարող է ավելացնել բենզինի պահանջարկը, ինչի արդյունքում տեղի կունենա գների աճ։ Մյուս կողմից՝ մասնագետները կարծում են, որ սկսել է ճգնաժամի երկրորդ ալիքը, ինչը նշանակում է, որ տեղի է ունենալու պահանջարկի նվազում և որպես հետևանք՝ նաև նավթամթերքի գների նվազում»,- ասացին ընկերությունում։

Հայաստանի նավթամթերքի շուկայի մեկ այլ խաղորդ՝ «ՔաղՊետրոլՍերվիս» (CPS) ընկերությունում ներքին շուկայում բոլոր տեսակի բենզինի գների 10 դրամով իջեցումը պայմանավորեցին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Ընկերությունում հաստատեցին, որ համաշխարհային շուկայում վերջին շրջանում արձանագրվել է բենզինի գների նվազում, սակայն նշեցին նաև, որ ներքին շուկայում վարորդներն անցնում են այլընտրանքային վառելիքի՝ գազի, ինչը բենզինի շուկայի խաղորդներին ստիպում է երբեմն իրացման ծավալները չկորցնելու համար բենզինի առանձին խմբաքանակներ վաճառել ինքնարժեքով։

Այս տարվա ընթացքում բենզինի գներն ընդհանուր առմամբ տատանողական վարքագիծ են ունեցել։ Հունվար-ապրիլին, օրինակ, «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1լ-ը թանկացել է 60 դրամով՝ մինչև 500 դրամ, իսկ մայիսից մինչև օգոստոսի վերջ վառելիքն էժանացել է 30 դրամով՝ մինչև 470 դրամ 1լ-ի դիմաց։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x