ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր փոխառության համաձայնագրեր ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ

26.10.2012

ՀՀ ֆինանսների նախարարության ներքո գործող <<Գյուղական Ֆինանսավորման Կառույց-ծրագրերի իրականացման գրասենյակ>>-ը հայտարարել է մրցութային սակարկություն ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար մինչև 300 հազ. ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ տրանշային ֆինանսավորում տրամադրելու նպատակով՝ փոքր և միջին գյուղական բիզնեսի զարգացման համար:

Այս գործընթացի նպատակն է աջակցել գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանը, գյուղական տարածքներում փոքր և միջին արտադրողների ու ձեռնարկատերերի համար առավել մատչելի և հասանելի դարձնել ֆինանսական միջոցները:

Յուրաքանչյուր վարկային կազմակերպության հայտ կուսումնասիրվի առանձին և նախընտրությունը կտրվի այն վարկային կազմակերպությանը, որը ենթավարկերը տրանշի կտրվածքով կտրամադրի ամենացածր տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքով և կապահովի միևնույն ժամանակ առավելագույն ծավալի տեղաբաշխում վերաֆինանսավորման սկզբունքով:

Այսօր ԳՖԿ-ԾԻԳ-ը համագործակցում է գյուղատնտեսական վարկավորման մեջ մասնագիտացված 7 վարկային կազմակերպությունների հետ, որոնցից 5-ը 2012թ. սեպտեմբերին վերակնքել են փոխառության համաձայնագրերը: ԳՖԿ-ԾԻԳ-ի գործառույթներն իրականացվում են ԳԶՄՀ-IFAD և Համաշխարհային Բանկի Զարգացման Միջազգային Ընկերակցության (ԶՄԸ) ֆինանսական աղբյուրների շրջանակներում: Ֆինանսավորումը յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կազմում է մինչև 60 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, մինչև 7 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար` մինչև 18 ամիս: ԳՖԿ-ԾԻԳ-ի կողմից գյուղատնտեսության ընդհանուր ֆինանսավորման ծավալը նշված աղբյուրներից ստեղծման պահից առ այսօր կազմում է ավելի քան 30 մլն ԱՄն դոլար. ֆինանսավորել են մոտ 1056 ծրագրեր ՀՀ բոլոր մարզերում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x