ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կառավարությունը վճռակամ է բեկում մտցնել տնտեսության մի շարք ոլորտներում

26.10.2012

ՀՀ կառավարության հերթական նիստը վարչապետը սկսել է երկրի տնտեսության մի շարք ոլորտներում արմատական բեկում մտցնելու՝ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հասցեագրված հանձնարարություններով։

Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (09.08.2012-30.09.2012թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 30 կետից 2012թ. հեկտեմբերի 15-ի դրությամբ կատարվել է 30-ը կամ 100 տոկոսը։

ՀՀ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ժամանակ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման ծախսը փոխհատուցելու և բիզնես համայնքին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է հարկ վճարողների կողմից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկում նշված միջոցների հաշվին՝ սուբսիդիա տրամադրելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ին։ Հավաստագրման կենտրոնն ապահովելու է նշված էլեկտրոնային ստորագրությունների շահագործումն ու սպասարկումը և հավաստելու էլեկտրոնային գործարքների իրականացման ընթացքում անձանց ինքնությունն ու նրանց էլեկտրոնային ստորագրության նույնականացումը։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ պատկան մարմինները պետք է առաջարկություններ ներկայացնեն կառավարություն՝ ՀԴ նոր մեքենաների ներդրման ծախսը փոքր և միջին ձեռնարկությունների ուսերին չբարդելու վերաբերյալ։ «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը։

Մեկ այլ որոշման փոփոխություն նույնպես վերաբերում է թույլտվության (հավաստագրի) էլեկտրոնային տրամադրման կարգին. այդ եղանակով են տրամադրվելու ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիներն ու բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունները։ Այսպիսով, արվում է ևս մեկ քայլ պարզեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը և մաքսային կետում կատարվելիք ձևակերպումները։ Նիստում հաստատվել է նաև առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը, համավճարի ներդրման միջոցառումների ժամանակացույցը։

ՀՀ կառավարությունը սահմանել է օգտակար հանածոների պաշարների շարժի եռամսյակային և տարեկան հաշվետվության ձևերը, ինչի իրականացումը կնպաստի ընդերքի արդյունավետ ու լիարժեք օգտագործմանը և ոլորտի հետագա զարգացմանը։ Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը հստակեցրել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի գործառույթները։ Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով ստեղծվում են օդային և ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման համահավասար պայմաններ։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x