ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ իր զեղչային ցանցում առկա վաճառակետերի թիվը հասցրել է գրեթե 500-ի

25.10.2012

«Անելիք Բանկ» ՓԲԸ ընդլայնել է իր քարտապանների համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված վաճառակետերի թիվը` հասցնելով այն գրեթե 500-ի:

Բանկի բոլոր քարտապաններն արդեն հնարավորություն ունեն անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 խանութներում և սպասարկման կետերում:

«Արդեն վստահությամբ կարող ենք նշել, որ Հայաստանում ոչ մի զեղչային ցանց չունի նման ընդգրկում, և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած քարտապան կկարողանա օգտվել այդ զեղչային ցանցից անկանխիկ գնումներ իրականացնելիս, - նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը, - Բանկն իր զեղչային ցանցն ընդլայնել է այնպիսի խանութներով և սպասարկման կետերով, որոնցից միանշանակ օգտվում է բնակչության բավականին մեծ զանգված, դրանցից են BHS, CONTE, SPUTNIK, Grand Sport, DG computers, Ello, Forward, Դայանա, Jeans House, Sunny Tour, MINI-MODA, Matevossian և շատ այլ վաճառակետեր և տուրիստական գործակալություններ:

Կցանկանայի նաև առանձնացնել գործող զեղչերին հավելյալ զեղչերի առկայությունը. մեր քարտապանները նշված շուրջ 500 վաճառակետերից գրեթե 250-ում կստանան մինչև 20% զեղչ` ի լրումն վաճառակետերում գործող զեղչերի:

Բացի զեղչային ցանցից, այս տարի մեր քարտապաններին սպասվում են նոր անակնկալներ ևս: Սույն թվականի մայիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում շուկա ենք հանել Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկված «Հոգատար» ArCa Classic զեղչային և կուտակային քարտը, իսկ սեպտեմբերի 3-ից շուկա մտավ նմանը չունեցող նոր ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց, հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ. միայն մեր քարտապանները առաջին անգամ Հայաստանում մտնում են շուրջ 10 ակումբներ անվճար, 6 ակումբներում ստանում են 2 երգ անվճար երգելու հմարավորություն, ինչպես նաև մեկ ակումբում ստանում են անվճար հյուրասիրություն: Բացի այս, 2012 թվականին նախատեսվում է շուկա հանել Հայաստանում նմանը չունեցող քարտային նոր պրոդուկտներ նույնպես, որոնց մասին բնակչությանը կտեղեկացնենք առաջիկայում»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x