ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանը բարելավել է իր դիրքերը Doing Business 2013-ում

23.10.2012

Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Համաշխարհային բանկի նոր հաշվետվության, 2005 թ. սկսած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանն աշխարհում առաջատար դիրքում է` տեղական ընկերությունների համար գործարար միջավայրի բարելավման հարցում: Տարածաշրջանն առաջ է անցել Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ բարձր եկամտով տնտեսություններից հետո դառնալով աշխարհում գործարարության համար առավել նպաստավոր երկրորդ տարածաշրջանը:

Այսօր հրապարակվել է «Doing Business 2013», ըստ որի, Հայաստանը «Doing Business 2013» հաշվետվությունում դասվել է 32-րդ տեղում՝ նախորդ տարվա 55-րդ տեղի փոխարեն: Հայաստանը ամրապնդել է ներդրողների պաշտպանությունը՝ ներդնելով բաժնետերերի կողմից փոխկապակցված անձանց հետ գործարքների հաստատման պահանջ, պահանջելով տարեկան հաշվետվությունում այդպիսի գործարքների ավելի լայն բացահայտում և ավելի դյուրին դարձնելով դատական կարգով ղեկավար անձանց հետապնդումը, երբ այդպիսի գործարքները վնաս են պատճառում: Այն դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստանալը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:

Ամենամեծ առաջընթաց Հայաստանն արձանագրել է «ներդրումային միջավայր» ենթացուցիչում՝ միանգամից 73 կետով (նախորդ տարվա 98-րդ տեղի համեմատ այս տարի Հայաստանը զբաղեցռել է 25-րդ տեղը):

Լուրջ առաընթաց կա նաև «Էլեկտրաէներգիայի միացում» ցուցիչում՝ 143-րդ տեղից բարձրանալով մինչև 101-րդ տեղ:

«Մեզ շատ հուսադրում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարեփոխումների արագ տեմպը»,-ասել է Համաշխարհային բանկի խմբի համաշխարհային ցուցանիշների և վերլուծությունների ստորաբաժանման տնօրեն Ագուստո Լոպես-Կլարոսը: «Այս բարեփոխումների մի զգալի մասն իրականացվել է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների համատեքստում: Տնտեսական ինտեգրումն ու առավել բարգավաճող գործընկերներին հասնելու ցանկությունը հզոր խթան է եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգերի խթանման հարցում»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x