ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելը հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում

22.10.2012

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Դիլիջանի զարգացման ուղղությամբ: «Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Համատեղ ջանքերով կարող ենք ապագա հինգ տարիների ընթացքում ունենալ որակապես այլ Դիլիջան, որը չի զիջի զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող նմանատիպ այլ կենտրոնների: Դրա համար կան լավ նախադրլյալներ:

Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, և դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում և ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x