ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային բանկը նոր ծրագիր է սկսում Հայաստանի Հանրապետությունում

20.10.2012

Համաշխարհային բանկը նոր ծրագիր է սկսում Հայաստանում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին, ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների: Ժան Միշել Հապպին նախարարին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա ընդգծել, որ ՀԲ-ի, Տրանսպորտի եւ կապի նախարարության միջեւ տարբեր ծրագրերի շուրջ ստեղծված համագործակցությունն արդյունավետ աշխատանքի շատ լավ օրինակ է:

Նա Գագիկ Բեգլարյանին ներկայացրել է ՀԲ-ի "Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման" նոր ծրագրի առանձնահատկությունները, եւ համոզմունք հայտնել, որ նախարարի ղեկավարությամբ առաջիկայում հնարավոր կլինի ծրագիրը կյանքի կոչել: Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունել է ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները: "Ես մանրամասն ուսումնասիրել եմ այն եւ ծրագրի իրագործման հարցում որեւէ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես նախագծային աշխատանքները պետք է արագացնել, որպեսզի շինարարության մեկնարկը տրվի գարնան սկզբին",-ընդգծել է նախարարը:

Ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարին վստահեցրել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նախագծի հիմնական նպատակն է` բարելավել գյուղական համայնքների հասանելիությունը դեպի շուկաներ եւ տարբեր ծառայություններ: Ծրագիրը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ կենսական նշանակության ճանապարհների վերականգնում եւ ծրագրի կառավարում: Կֆինանսավորվեն նաև ճանապարհի անվտանգությանն ու հանրային իրազեկվածությանն ուղղված մի շարք ուղղություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x