ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012թ. 3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ

19.10.2012

2012թ. 3-րդ եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ: 30.09.2012թ. դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 112.3 մլրդ ՀՀ դրամ, որի աճը 30.09.2011թ. համեմատ կազմել է 30.0 մլրդ ՀՀ դրամ կամ 36.5%: Հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 88.4 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24.4 մլրդ ՀՀ դրամով կամ 38.1%-ով:

Բանկի ընդհանուր պարտավորությունները 30.09.2012թ. դրությամբ կազմել են 95.8 մլրդ ՀՀ դրամ` 30.09.2011թ. համեմատ ավելանալով 28.9 մլրդ ՀՀ դրամով կամ 43.3%-ով: Հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները կազմել են 40.9 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 15.2 մլրդ ՀՀ դրամով կամ 59.1%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 16.4 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 6.7 մլրդ ՀՀ դրամի կամ 69.1% աճ, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 24.5 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 8.5 մլրդ ՀՀ դրամի կամ 53.1% աճ:

30.09.2012թ. դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 16.5 մլրդ ՀՀ դրամ, որը 30.09.2011թ. ցուցանիշի համեմատ աճել է 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 7.0%-ով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է եկամտային ակտիվների ավելացման շնորհիվ մինչև տարեվերջ ստանալ շուրջ 4.0 մլն ԱՄՆ դոլարի շահույթ մինչև հարկումը:

Բանկը նախատեսում է նաև ավելացնել ներգրավված միջոցների ծավալը 21%-ով տարեսկզբի համեմատ:Բացի այդ, նախատեսվում է ավելացնել բանկի ընդհանուր ակտիվների ծավալը 21.6%-ով, ընդ որում`վարկային պորտֆելի աճը կկազմի 20.5%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x