ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Օբաման առաջարկել է կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը

14.02.2012

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2013թ. բյուջեի նախագիծը, որում կոչ է արել 19 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը: Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրությունից, Օբաման Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկել է 2013թ. 27,219,000 դոլար օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32 տոկոսով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (2012թ. Հայաստանին հատկացաված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար էր): Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ 2013թ. Տնտեսական օժանդակության հիմնադրամում, ինչպես որ նախկինում, ներառված չեն Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2, 824, 000 դոլար օգնությունը, ինչպես նաև առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում հատկացվելիք 2, 500, 000 դոլար օգնությունը: «Եթե այդ երկու կետերն ավելացնենք Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկվելիք $27,219,000 օգնությանը, ապա Հայաստանանի համար նախատեսված տնտեսական օգնության ընդհանուր չափը $32,543,000 կկազմի, ինչը փաստորեն 19 տոկոսով քիչ է 2012 և 2013թթ. հատկացված օգնության չափից»,-ասված է հաղորդագրությունում: «Մենք տխուր ենք, բայց զարմացած չենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը: Նրա վարչակազմն առաջակել է այս տարի 19 տոկոսով կրճատել Հայաստանի օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Օբամայի վարչակազմն այս տարի առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) շրջանակում Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել` 2.7միլիոն դոլար FMF-ի շրջանակում և $600,000 դոլար IMET-ի շրջանակում: 2013թ. բյուջեի նախագծում չի խոսվում Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին: 2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է. 1. Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում Հայաստանին` $27,219,000 Ադրբեջանին` $11,029,000 Վրաստանին` $42,660,000 2. Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում Հայաստանին` $2,700,000 Ադրբեջանին` $2,700,000 Վրաստանին` $14,400,000 3.Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում Հայաստանին` $600,000 Ադրբեջանին` $600,000 Վրաստանին` $1,800,000 4. Թմրանյութերի տարածման նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանին` $2,824,000 Ադրբեջանին` $1,226,000 Վրաստանին` $4,000,000 5. Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում Հայաստանին` $2,500,000 Ադրբեջանին` --------- Վրաստանն` $4,000,000 Հավելենք միայն, որ Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում Օբաման առաջարկել է Թուրքիային 3,6 մլն դոլար հատկացնել: 2011թ. դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը հաստատեցին 2012 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը, որի համաձայն Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության չափը 40 մլն դոլար էր կազմում (2011թ. ևս Հայաստանի համար 40 մլն դոլար տնտեսական օգնություն էր նախատեսված), Ադրբեջանի համար նախատեսված օգնության չափը՝ 16,6 մլն դոլար, իսկ Վրաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը՝ 66 մլն դոլար։ Կոնգրեսը համաձայնել էր նաև «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին( ինչը տարեկան մոտ 2 մլն դոլար է կազմում)։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2012թ. Օտարերկրյա ռազմական ֆինանասավորման շրջանակում առաջարկել էր Ադրբեջանին և Հայաստանին 3–ական մլն դոլար հատկացնել, իսկ ահա Միջազգային ռազմական կրթության և դասընթացների համար՝ Ադրբեջանին 900 000 դոլար, իսկ Հայաստանին՝ 450 000 դոլար։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x