ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի «Թիվ 35» մինիմասնաճյուղը այսուհետ կսպասարկի հաճախորդներին ամբողջովին նորացված և սարքավորված գրասենյակում

16.10.2012

Ս.թ. հոկտեմբեր ամսվա սկզբից ք. Երևան, Բագրատունյաց փող. 13/113 հասցեում իր գործունեությունը վերսկսեց ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը:

Վերանորոգման աշխատանքները սկսվել էին ս.թ. սեպտեմբերի 18-ին և ավարտվել էին նախատեսված ժամկետին: Բացի վերանորոգման աշխատանքներից «Թիվ 35» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սրահում իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին և բրենդին:

«Թիվ 35» մինիմասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Բանկի հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում և սպասարկում, հաշվադրամարկղային սպասարկում, պալաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսի հաճախորդներին վարկի ձևակերպում, մասնավորապես` ոսկու գրավով վարկեր և սպառողական վարկեր, ինչպես նաև վարկեր փոքր բիզնեսին:

Մինչ այս տարվա վերջ նախատեսվում է ՎՏԲ-Հայաստան բանկի մի շարք մասնաճյուղերի ռեֆորմատ նման ձևով ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ երկրի մարզերում: Դրանց թվում են Մյասնիկյան, Էրեբունի, Մաշտոց, Սպանդարյան, Արմավիր, Էջմիածին, Կոտայք և այլ մասնաճյուղերը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x