ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Էկոնոմիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակն ստացել են ամերիկացի Էլվին Ռոթն ու Լլոյդ Շեփլին

15.10.2012

Այս տարի էկոնոմիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Էլվին Ռոթն ու Լլոյդ Շեփլին՝ շուկայական ինստիտուտների տեսությունը պրակտիկայում ուսումնասիրելու համար:

Մրցութային ժյուրին գնահատել է երկու գիտնականների ձեռքբերումները, որոնք «ուսումնասիրման հսկայական դաշտ են բացել եւ բարելավել շատ շուկաների աշխատանքը», թեեւ գիտնականներն աշխատել են միմյանցից առանձին, հաղորդում է INFOX.ru-ն:

Հարվարդի բիզնես-դպրոցի աշխատակից Էլվին Ռոթը մեծ ուշադրություն է դարձրել տեսական հետազոտություններին, այն դեպքում, երբ Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Լլոյդ Շեփլին նախապատվությունը տվել է պրակտիկայի ուսումնասիրմանը: Մասնավորապես, գիտնականներն օգտագործել են «խաղերի տեսությունը»:

Նշենք, որ էկոնոմիկայի ասպարեզում մրցանակը հիմնադրվել է 1968 թվականին՝ Շվեդիայի բանկի կողմից: Ֆորմալ առումով այս մրցանակը Նոբելյան չի կարող կոչվել, քանի որ Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին իր կտակում տնտեսագետների մասին ոչինչ չի գրել: Շվեդիայի բանկն ամեն տարի Նոբելյան հիմնադրամին է փոխանցում Նոբելյան մեկ մրցանակի չափ գումար: Այս տարի այն կազմել է 8 մլն շվեդական կրոն (1,2 մլն դոլար):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x