ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է ԱՄՆ-ի աշխատանքային շուկայի վիճակագրության ֆոնի ներքո

12.10.2012

Նավթի համաշխարհային գները աճել են հինգշաբթի` հոկտեմբերի 11–ի առքուվաճառքի արդյունքներով՝ ԱՄՆ–ի աշխատանքային շուկայի վիճակագրական տվյալների և Մերձավոր Արևելքի անկայունության ֆոնի ներքո:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին ավելացել է 0.82 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 92.07 դոլար։ IСE (InterContinental Exchange Futures) լոնդոնյան բորսայում Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.38 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 115.71 դոլար։

Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվն ընկել է մինչև նվազագույն մակարդակի` կազմելով 339 հազար։ Վերլուծաբանները, ընդհակառակը, ակնկալում էին հայտերի թվի ավելացում 3 հազարով։

«Գների աճը կապված է Մերձավոր Արևելքի անկայունության հետ, հատկապես թուրք–սիրիական հարաբերությունների վիճակի հետ։ Ընդհանուր առմամբ, պահանջարկը կայունացել է առաջարկի նկատմամբ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների նվազումից և աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումից հետո»,– կարծում է Global Risk Management–ի վերլուծաբան Մայքլ Պոուլսենը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x