ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի հիփոթեքային շուկան ակտիվացել է

12.10.2012

Հայաստանի ֆինանսական շուկայում 2012 թ. բարձր ակտիվություն է դրսեւորվում հիփոթեքային վարկերի մասով: 2012 թ. օգոստոսի դրությամբ՝ հիփոթեքային վարկերի ծավալը կազմում է մոտ 139.3 մլրդ դրամ (մոտ 340 մլն դոլար): Սա ընդհանուր վարկային ներդրումների մոտ 8.4%-ն է:

Հիփոթեքային վարկերի ավելի քան 88 %-ը տրամադրում են առեւտրային բանկերը: Բանկերի հիփոթեքային պորտֆելը 2012 թ. ավելացել է 13.5 մլրդ դրամով, իսկ վարկային կազմակերպություններինը՝ 4.1 մլրդ դրամով:

Վարկերի կեսից ավելին տրամադրվում է հայկական դրամով: Սա հավանաբար պայմանավորված է պետական կապիտալով գործող «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության ծրագրերով: Այդ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են վարկեր մինչեւ 20 մլն դրամի չափով, 10 եւ ավելի տարով, տոկոսադրույքը սկսում է տարեկան 12%-ից:

Տարեկան 12%-ով կարելի է ձեռք բերել նաեւ դոլարային հիփոթեքային վարկեր՝ մինչեւ 12 տարի ժամկետով; Մասնավորապես՝ նման ծրագիր ունի Հայաստանում ամերիկյան Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան:

Հիփոթեքային վարկային շուկայի ակտիվացմանը նպաստում է նաեւ երիտասարդ ընտանքիներին պետության կողմից տրվող աջակցությունը; Այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը համաֆինանսավորում է վարկի 2%-ը (մարզերում՝ մինչեւ 4%), ինչի շնորհիվ երիտասարդ ընտանիքները հնարավորություն ունեն վարկ ստանալ տարեկան 6-8%-ով:

Առեւտրային բանկերի սեփական հիփոթեքային առաջարկները գրեթե համահունչ են պետական ծրագրերով առաջարկվող պայմաններին; Ընդ որում՝ բանկերն առավելություն են տալիս նորակառույցներում ձեռքբերվող բնակարաններին; Այդ դեպքում վարկի տոկոսադրույքը 1-2%-ով ցածր է, քան երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանների վարկավորումը; Սակայն հարկ է նշել, որ ֆինանսական հաստատություններն իրենց կայքերում նշում են նվազագույն տոկոսադրույքը (սովորաբար՝ 11 կամ 12%), սակայն փաստացի տոկոսադրույքներն ավելի բարձր են, եւ կարող են հասնել մինչեւ 16-17%-ի: Եւս մեկ առանձնահատկություն՝ վերանորոգման նպատակով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը որպես կանոն 2-3 տոկոսային կետով գերազանցում է անշարժ գույքի ձեռք բերման հիփոթեքային վարկի տոկոսադրույքին:

Հիփոթեքային վարկերի մոտ երեք քառորդն ուղղվում է անշարժ գույքի ձեռքբերմանը, մնացածը՝ անշարժ գույքի վերանորոգմանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x