ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


S&P-ն իջեցրել է Իտալիայի 34 բանկերի վարկանիշները

11.02.2012

Standard & Poor`s (S&P) գործակալությունը փետրվարի 10-ին իջեցրել է  իտալական 34 բանկերի վարկանիշները:
S&P-ի կողմից վարկանիշներն իջեցված բանկերի շարքում երկրի խոշորագույն ֆինանսական այնպիսի խմբերն են, ինչպիսիք են  UniCredit-ը, Intesa Sanpaolo-ը, BNL-ը, առաջատար ներդրումային  Mediobanca բանկը: Նրանց վարկանիշներն իջել են  А-ից մինչեւ  ВВВ+:
Ինչպես նշում է գործակալությունը, Իտալիայի առաջատար բանկերի վարկանիշների իջեցման մասին որոշումը այդ երկրի ինքնավար վարկանիշի А-ից մինչեւ ВВВ+ իջնելու հետեւանքն է, որի մասին Standard & Poor`s-ը հայտարարել էր հունվարի 13-ին: Գործակալությունն այն ժամանակ իջեցրել էր եվրագոտու միանգամից 9 երկրների վարկանիշը:
Նման որոշման պատճառ է դարձել եվրագոտու պարտքային ճգնաժամը եւ մտավախությունը, որ մի շարք երկրների կառավարություններ, այդ թվում նաեւ Իտալիայինը, կարող են դժվարություններ ունենալ իրենց պարտքի մարման ընթացքում: Բացի դրանից, այն երկրների բանկերը, որոնց վարկանիշներն իջեցվել են, խոշոր ներդրումներ ունեն եվրագոտու խնդրահարույց պետությունների պարտատոմսերում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x