ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանի խոշորագույն բանկերը սկսել են ավելի քիչ վարկեր տրամադրել

11.10.2012

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Չինաստանի խոշորագույն 4 ֆինանսական կառույցները` Industrial & Commercial Bank of China, Bank of China, China Construction Bank և Agricultural Bank of China բանկերը, երկրի տնտեսության տարբեր հատվածներին տրամադրել են 166 մլրդ յուանի (26,35 մլրդ ԱՄՆ դոլար) նոր վարկ: Նախորդ ամսվա համեմատ այս բանկերը, որոնց բաժին է ընկնում Չինաստանի բանկային համակարգի 30-40%-ը, գրանցել են վարկավորման ծավալների անկում՝ շուրջ 50 մլրդ յուանով: Այս մասին հաղորդում է Fox գործակալությունը:

Ըստ վերլուծաբանների՝ վարկավորման ծավալների անկումը պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով. վերջին ամիսներին Չինաստանի արդյունաբերական արտադրության ծավալները զգալի կրճատվել են, կուտակվել են չիրացված ապրանքների պաշարներ, կրճատվել են արտահանման ծավալները, ներդրումային միջավայրը պասիվացել է: 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումները տարեկան կտրվածքով կրճատվել են 3,4%-ով և կազմել 74,99 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 7.6%-ով: Առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսության աճի տարեկան տեմպը կազմել է 8.1%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x