ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


IFC նոր մրցանակը Ամերիաբանկին

10.10.2012

Համաշխարհային խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից Ամերիաբանկը ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency):

Մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորոպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի շուրջ 52 երկրի 150 կազմակերպություն:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Ընդլայնելով գործունեությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում`Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում Բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական և միջազգային լավագույն փորձը»:

Նշենք, որ 2011թ. առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ` Ամերիաբանկը IFC-ի կողմից արժանացել է "GTFP Award 2010" մրցանակին, որն առաջին անգամ է շնորհվել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x