ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները

10.10.2012

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական մարքետինգային արշավի արդյունքները: «Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավը նպատակաուղղված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացմանը և Visa ժամանակակից վճարային քարտերի գործառնության մասին Հայաստանի սպառողների իրազեկման բարձրացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2012թ. հունիսի 15-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 15-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և ավտոմատ կերպով դառնում էին ակցիայի մասնակիցներ:

«Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան թվով երկրորդն էր, որին ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները պատրաստակամությամբ արձագանքեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության առաջարկին: Ակցիայի գործունեության 3 ամիսների ընթացքում (2012թ. հունիսի 15-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 15-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը ավելացել է 80%-ով, այդ թվում շրջանառությունը Visa քարտերով ավելացել է ավելի քան 40%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական ավելի քան 6000:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար:

Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Սերգեյ Աբովյանը:

Ակցիայի արդյունքների վերլուծումը ցույց տվեց, որ Visa քարտապանները մեծամասնությամբ գնումները իրականացրել են սուպերմարկետներում: Երկրորդը ճանաչողականությամբ առևտրի/սպասարկման կետերից են հագուստի խանութները, այնուհետև էլեկտրոտեխնիկայի խանութ-սրահները: Բացի այդ, նկատվել է նաև վճարումների զգալի աճ ինտերնետ միջավայրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսև,- «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսի զարգացմանը, քանի որ վճարային քարտերը սպառողների համար ամենահարմար և հուսալի բանկային պրոդուկտներից մեկն է: Դրանից ելնելով ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես իրականացնում է նմանատիպ ակցիաներ, որոնց օգնությամբ մենք փորձում ենք ծանոթացնել մեր հաճախորդներին Visa վճարային քարտերի բոլոր հնարավորությունների հետ և նպաստել նրանց ակտիվ կիրառմանը առևտրասպասարկման կետերում, և բացի այդ մեր քարտապանները ստանում են հնարավորություն ոչ միայն գնահատել նրանց հարմարավետությունը, պարզությունը և արագությունը, այլև շահելու թանկարժեք նվերներ: Մեզ հաճելի է նշել, որ այս արշավները դառնում են ճանաչված Visa քարտապանների միջև: 2011 թականի ձմռանը մենք իրականացրեցինք նմանատիպ ակցիա «Ձմեռը ՎՏԲ-ի հետ», որի արդյունքները խոսում էին արշավի հաջողության մասին, իսկ փետրվարին իրականացած խաղարկության արդյունքում մասնակիցներից մեկը շահեց ուղեգիր դեպի ԱՄԷ: Եվ այս ամառ մենք հայտարարեցինք նմանատիպ երկրորդ արշավի մասին` «Ամառը ՎՏԲ-ի հետ» խորագրով: Իրականացված ակցիայի արդյունքները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները էլ ավելի հաճախ են օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների համար, ինչպիսիք են առօրյա գնումներ առևտրասպասարկման կետերում, ծառայությունների վճարում ինտերնետով, ինչպես նաև արտերկրում շրջագայելիս: Բանկի անունից ցանկանում եմ շնորհավորել մեր հաղթողներին և մաղթել նորանոր հաջողություններ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x