ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանում աշխատող ձեռքերը փոխարինում են ռոբոտներով

10.10.2012

Իրադրությունը Չինաստանի աշխատաշուկայում արագ էվոլուցիա է ապրում: Աշխատուժի ավելցուկի դարաշրջանն ավարտվում է, իսկ բնակչությունը կայուն կերպով ծերանում է: Այս պայմաններում չինական ընկերություններին առավել ձեռնտու է ռոբոտներ գնել, քան օգտագործել ձեռքի աշխատանքը:

Չինաստանի տնտեսությունը վաղուց անցել է Լյուսի կետը: Այսինքն՝ գյուղերի աշխատունակ գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել է քաղաքաներ, իսկ աշխատուժի առաջարկի աճը նախկինի պես արագ չէ: Ասիական զարգացման բանկի հաշվարկների համաձայն՝ 1975-2005 թթ. Չինաստանում աշխատուժն ավելացել է գրեթե երկու անգամ՝ 407 մլն-ից հասնելով 786 մլն-ի: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2015-ից աշխատուժը Չինաստանում կսկսի կրճատվել, 2020-ին այն 100 մլն-ով պակաս կլինի, քան ներկայում է:

Չինական ձեռնարկությունների միջև արդեն նկատելի է պայքարը աշխատող ձեռքերի համար: Վերջին 8 տարում աշխատավարձի աճի միջին տեմպը կազմել է տարեկան 20%: Ընկերություններից շատերը արտադրությունը տեղափոխում են Վիետնամ, Թաիլանդ և Ինդոնեզիա։ Այս երկրներում աշխատուժը շատ ավելի էժան է: Համակարգիչների արտադրող Lenovo-ն հայտարարել է ԱՄՆ-ում գործարանի կառուցման մասին՝ նախընտրելով ավելի մոտ լինել պոտենցիալ գնորդներին:

Այս պայմաններում չինական ընկերությունները մրցակցությանը դիմակայելու միայն մեկ ճանապարհ ունեն՝ արտադրության ավտոմատացում:

Մեկ տարի առաջ թայվանական Foxconn-ը հայտարարեց իր գործարաններում ռոբոտների ներդրման ծրագրի մասին: Այսպես՝ 2011թ. ընկերության աշխատակիցների թիվը 1 մլն էր, որոնց բաժին էր ընկնում 10 հազ. ռոբոտ : Այս տարի մեխանիկական աշխատակիցների թիվը կհասնի 300 հազ., 2013թ.՝ 500 հազ.: Foxconn-ը մտադիր է 2014թ. ռոբոտատեխնիկայի հետազոտական կենտրոն բացել՝ ներդնելով շուրջ 9 մլրդ յուան։

Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ 2011թ. Չինաստանի գործարաններում «աշխատանքի է ընդունվել» 74,3 հազ. ռոբոտ, ինչը 43%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը: Ընդ որում, Չինաստանում աշխատուժի վերափոխման տեմպերն ամենաարագն են վերջին 50 տարում: 2011թ. չինական ընկերությունները արտադրության ավտոմատացման վրա ծախսել են 8 մլրդ յուան, ինչը 50%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը:

Չինաստանի արդյունաբերական մեքենաշինության ֆեդերացիայում վստահ են, որ ռոբոտների պահանջարկն առաջիկա 5 տարում կաճի 50%-ով: Ընդ որում՝ արդյունաբերական ռոբոտների պահանջարկը կախված կլինի ԱՄՆ-ում և Եվրոպայում պատրաստի արտադրանքի պահանջարկից:

Եթե աշխատուժը Չինաստանում շարունակի արագորեն թանկանալ, ամերիկյան և եվրոպական ընկերություններին առավել ձեռնտու կլինի գնորդին առավելագույնս մոտ ավտոմատիզացված արտադրություն կազմակերպել՝ խնայելով նաև տրանսպորտային ծախսերը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x