ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գյուղատնտեսության նախարարը բաց չթողեց առիթը

10.02.2012

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ ներկայացնելու իր ղեկավարած ոլոտում անցած տարի գրանցված աճը, որը վերջերս հրապարակվել էր Ազգային վիճակագրական ծառայությունը: Թեև նախորդ տարվա վերջին արդեն նման ամփոփ ասուլիս ունեցել էր, սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մինչ 2012-ի գերակա խնդիրները ներկայացնելը նշեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հանրապետության գյուղատնտեսությունում 2011թ. գրանցվել են էական տեղաշարժեր. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 825.2 մլրդ դրամ, և գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 14,1%-ով: Նախարարն ապա անցավ գյուղատնտեսական ճյուղի գերակա խնդիրներին, որից առանձնացրեց երեք ուղղություն: Ըստ նրա՝ առաջինը կվերբերի գյուղական համայքներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ապա համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործմանը, և Եվրամիության պահանջին համապատասխան սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացման ու ընթացակարգերի սահմանմանը: Սերգո Կարապետյանը առանձնացրեց նաև նախատեսված առաջնահերթ ծրագրերը: «Առաջինը մատչելի տոկոսադրույքով գյուղացիական կազմակերպություններին վարկային ռեսուրսներ ապահովելը»,- ասաց նա: Նախարարը շեշտեց մատչելի գներով գյուղացիական տնտեսություններին ազոտական պարատանյութերի և դիզելային վառելիքի ապահովման պետական աջակցության ծրագիրը` հայտատարելով, որ տեղափոխման ծախսերը պետությունը վերցրել է իր վրա: «Այսինքն գյուղացուց պետք է հավաքվի 1պարկի համար 6 000 դրամ, իսկ դիզվառելիքի՝ մեկ լիտրի համար նրանք կվճարեն 350դրամ»,- բացատրեց նա և ավելացրեց, որ եղել են դեպքեր, որ ավելի չափով գումարներ են հավաքվել: Նախարարի խոսքով արդեն էլիտար սեմնացու է ներկրվել, որշնորհիվ ցանքսեր են արվել նաև այն հողերում, որոնք մինչ այս չեն օգտագործվել: Անասնապահության ոլորոտում ըստ նրա՝ հիմնական խնդիրն է համարվում կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավումը: « Սա շատ կարևոր է, քանի որ այն, ինչ ունենք՝ ցածր մթերատու են ինչպես մսի, այնպես էլ կաթի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով՝ 500 գլուխ բարձր մթերատու երինջներ կներկրվեն Հայաստան, սակայն դրան զուգահեռ պետությունը կիրականացնի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման գործը»,- ասաց նա: Նաև ուշադրություն կդարձվի մթերումների կազմակերպմանը և ժամանակին վճարումները կատարելուն: «Սեմը տալիս ենք, վարկը տալիս ենք, դիզելային վառելիքը տալիս ենք, մնում է աշխատեն»,- եզրափակեց նախարարը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x