ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԿԲ-ն որոշել է անփոփոխ պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

09.10.2012

Վերջին անգամ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է անցած տարվա սեպտեմբերին՝ այն նվազեցնելով 0,5 տոկոսային կետով։

Հոկտեմբերի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%: Ըստ ԿԲ հաղորդագրության՝ 2012թ. սեպտեմբերին արձանագրվել է 0,8% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը նույնպես մնացել է անփոփոխ՝ կազմելով 2,5%, որը տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին մակարդակն է:

«Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունները մնում են թույլ գնաճային: Չնայած, զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում, կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ, այդուհանդերձ, պարենային ապրանքների միջազգային շուկայում դեռևս պահպանվում է հիմնարար լարվածությունն ու ձևավորված թույլ գնաճային միջավայրը՝ պայմանավորված ցորենի միջազգային գնի շարունակական աճով: Վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա շարունակվել է նաև սեպտեմբերին՝ հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճի»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը մնում է գնաճային՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի բարձր մակարդակի պահպանմամբ և տնտեսական աճի՝ սպասվածից ավելի արագ տեմպերի դրսևորմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա շարունակվելու է որոշ չափով չեզոքացվել հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Չնայած տարվա անցած ինն ամիսների արդյունքներով 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ մակարդակում, այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում արտաքին և Հայաստանի տնտեսությունների կողմից ակնկալվում են որոշակի գնաճային ազդեցություններ ներքին գների վրա:

«Այդ պարագայում Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը, որի միջոցով լիովին իրատեսական է կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը մոտեցնել 4% նպատակային ցուցանիշին՝ ±1,5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x