ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վատ որակի պատճառով Վրաստանում անկում է ապրել հայկական սուրճի պահանջարկը

10.02.2012

Վրաստանում հայկական սուրճի պահանջարկը գրեթե անկում է ապրել: Այս մասին հաղորդում է վրացական Commersant.ge կայքը` վկայակոչելով սուրճի ներկրմամբ զբաղվող վրացական մի քանի ընկերությունների տվյալները: Կայքի թղթակցի հետ զրույցում ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ պատճառը սուրճի վատ որակն է ու գինը: «Չարոզի» ընկերության ներկայացուցիչները, օրինակ, հայտնել են, որ վրացի սպառողները վաղուց արդեն հայկական սուրճ չեն գնում և նախապատվությունը եվրոպական արտադրության սուրճին են տալիս: «Հայկական սուրճը վաճառվում է փաթեթավորված և որևէ մեկը չգիտի` ինչ կա ներսում»,-նշել են նրանք: Իսկ ահա «Թեմի» ընկերության հիմնադիր Թեմուր Միքելաձեն հայկական արտադրողներին մեղադրել է սուրճի մեջ սիսեռ օգտագործելու մեջ ( նա նշել է, որ արտադրողները նման քայլի դիմում են, քանի որ դա 30 տոկոսով նվազեցնում է սուրճի գինը): Հավելենք միայն, որ վերջերս վրացական Kazbegi Coffee ընկերության (որը հանդիսանում է նաև հայտնի Kazbegi գարեջրագործական ընկերության սեփականատերը) տնօրեն Վայա Բուրդուլին վրացական The FinaINANCIAL պարբերականի հետ զրույցում հայ ներկրողներին մեղադրել էր վրացական շուկան մենաշնորհելու մեջ: «Ամբողջ փողն ու եկամուտը գնում է Հայաստան: Վրացական շուկա մտնելուց հետո նրանք գրավել են ամբողջ շուկան և այլ ընկերությունների զրկել մրցելու հավասար հնարավորություններից»,- ասել էր նա: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության` 2009 թվականից հետո Հայաստանից ներկրվող փաթեթավորված սուրճի ծավալը կրճատվել է` 679.2 տոննա 2011թ.` 2009թ. 1,184.3 տոննայի դիմաց:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x