ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia բորսայում պարտատոմսերի երրորդ թողարկումը կիրականացնի

04.10.2012

Հոկտեմբերի 4-ից «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվելու են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ազատ Cbond հարթակում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.5533% տարեկան եկամտաբերությամբ 5,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB3 բորսայական հապավմամբ:

Հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 25-ին Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում՝ 477,084,616.89 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5533% միջին կշռված եկամտաբերությամբ և 9.755% կտրման եկամտաբերությամբ:

ԱՀԸ-ի պարտատոմսերի նախորդ՝ առաջին (NMCCB1) և երկրորդ (NMCCB2) թողարկումը նույնպես տեղաբաշխվել և թույլատրվել էին առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում: 24.05.2012թ. ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից, իսկ երկրորդ թողարկումը կշրջանառվի բորսայում մինչ 07.12.2012թ.:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: ($1 – 407,98 դրամ է).


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x