ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է 2012թ.-ին ապահովագրավճարների ծավալը հասցնել 9.2 մլրդ դրամի

04.10.2012

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 2012 թվականի ավարտին երկրում ապահովագրավճարների ծավալը հասցնել մինչև 9,2 մլրդ դրամի, հայտնեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ, «Ինգոսստրախ» ընկերության փոխտնօրեն Տատյանա Կայգարոդովան։

«Մենք ակնկալում ենք, որ «ԻՆԳՈ Արմենիա»–ի հավաքները կգերազանցեն 23-24 մլն դոլարը։ Սա շատ մեծ գումար է հետխորհրդային տարածքի երկրների համար։ Եթե խոսենք ԻՆԳՈ խմբի մասին, ապա ապահովագրավճարների ծավալով դա երկրորդ արդյունքն է Ուկրաինայից հետո»,– չորեքշաբթի ընկերության 15–ամյակին նվիրված ասուլիսի ընթացքում ասաց նա։ Կայգարոդովայի խոսքով, վերջին երեք տարիներին «ԻՆԳՈ Արմենիա»-ի հավաքների ծավալները գործնականում աճել են հինգ անգամ, և ներկայում ընկերությունը հայկական շուկայի առաջատարն է։ «Որպես բաժնետիրոջ ներկայացուցիչ, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը՝ ցանկանում եմ ասել, որ «ԻՆԳՈ Արմենիա»-ն խմբի ամենահաջողակ ընկերություններից է»,– նշեց նա։

Ընկերության տվյալներով՝ «ԻՆԳՈ Արմենիա»-ի ապահովագրավճարների ծավալը 2012 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է 7.5 մլրդ դրամ։ Ապահովագրային փոխհատուցումների մասով ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է ավելի քան 2.5 մլրդ դրամ։

ԸՆկերության հաճախորդների թվում 1800 ձեռնարկություններ ու կազմակերպություններ են, որոնցից 300–ը` հանրապետության խոշորագույնների թվում են։ «ԻՆԳՈ Արմենիա»-ի ծառայություններից է օգտվում ավելի քան 120 հազար ֆիզիկական անձ։ 2012 թվականի 8 ամիսների ընթացքում ստորագրած պոլիսների թիվը հասել է 173 հազարի։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x