ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ինգոգոսստրախը» մտադիր է ավելացնել «Ինգո Արմենիայի» կանոնադրական կապիտալը 700 մլն դրամով / ՀՀ տնտեսական և այլ նորություններ

04.10.2012

Հաջորդ շաբաթ կայանալիք բաժնետերերի ժողովի ավարտին «Ինգոգոսստրախ» ընկերությունը մտադիր է ավելացնել «Ինգո Արմենիայի» կանոնադրական կապիտալը 700 մլն դրամով: Այդ մասին հոկտեմբերի 3-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր «Ինգո Արմենիայի» հոբելյանին, հայտարարել է ընկերության խորհրդի նախագահ, «Ինգոգոսստրախ» ընկերության փոխնախագահ Տատյանա Կայգորոդովան: Ըստ նրա, «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ն «Ինգո» խմբի ընկերություններից ամենահաջողակներից մեկն է՝ ընկերությունը վերջին 3-5 տարում ավելացրել է իր մուտքերը 5 անգամ: «2012թ. ավարտին մենք ակնկալում ենք 2,9 մլրդ դրամի ցուցանիշ, ինչը բավական մեծ գումար է հետխորհրդային երկրների համար, և երկրորդն է Ուկրաինայի ցուցանիշից հետո»,-ասել է նա: Իր հերթին «Ինգոգոսստրախ» ընկերության ներդրումների վարչության պետ Ալեքսանդր Իլյաշենկոն հավելեց, որ ներդրումներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, «որն աշխատելու է հաճախորդի համար» և ապահովելու է ՏՏ արդիական բազան:

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ. որպես ապահովագրական «Էֆես» ՓԲԸ-ն: 2003թ. դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերեց ռուսական «Ինգոսստրախը», որից հետո ընկերությունը վերանվանվեց «Ինգո Արմենիա» ՓԲԸ, որի բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է Լևոն Ալթունյանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x