ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է Վարկ «Հիմա»-ն նոր պայմաններով

04.10.2012

Դեռևս ապրիլ ամսվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրեց նոր բացառիկ պրոդուկտ անհատ ձեռնարկատերերի համար` Վարկ «Հիմա»: Կատարելագործելով տվյալ պրոդուկտը` Բանկը հայտարարում է Վարկ «Հիմա»-ի նոր և առավել հարմարավետ պայմանների մասին: Առանց գրավի վարկի գումարը ավելացվել է մինչև 3 մլն. ՀՀ դրամ, ժամկետը երկարաձգվել է մինչև 24 ամիս և իջեցվել է վարկի տրամադրման միջնորդավճարը: Վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը թույլ է տալիս Վարկ «Հիմա» պրոդուկտից օգտվողներին առավելագույնս կարճ ժամկետում` 8 ժամվա ընթացքում ստանալ պատասխան մինչև 15 մլն ՀՀ դրամ վարկ ստանալու վերաբերյալ որոշման մասին:

Վարկ ստանալու համար հաճախորդը կարող է ընդամենը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և լրացնել վարկի տրամադրման դիմում-հայտը, նշելով իր գործող բիզնեսի ցուցանիշների մասին տեղեկատվություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. Գուսև,- «Բարձր մրցունակության պայմաններում բացի շահավետ պայմաններից ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ընձեռում է հնարավորություն ստանալու բացառիկ սպասարկում` որոշումների ընդունման բարձր արագությամբ: Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք հնարավորություն ստանալ վարկ մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով առավելագույնս սեղմ ժամկետում` 8 ժամվա ընթացքում: Տվյալ պրոդուկտի ներդրմամբ մենք նպատակ ունենք բավարարել հաճախորդի պահանջը ստանալու վարկ շահավետ պայմաններով և առավել սեղմ ժամկետներում (վարկային հայտի ուսումնասիրման/հաստատման): Աշխատելով այդ ուղղությամբ Բանկը կշարունակի կատարելագործել փոքր բիզնեսի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտները և ծառայությունները, բարելավելով նրանց պայմանները, ընթացակարգերը, տրամադրման ժամկետները և այլն»: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x