ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հաշմանդամների հաշվին փող են աշխատում. Տիգրան Սարգսյան

03.10.2012

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է գործադիրի ղեկավարին, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Սարգիս Գրիգորյանի խոսքով` այդ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5 հազ.-20 հազ. դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15 հազ.-35 հազ. դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150 հազ.-200 հազ. դրամ:

«Մեր այսօրվա խորհրդակցության հրատապությունը պայմանավորված է հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակով: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և փաստերի»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն» իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: «Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում` քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է«ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին»,- ասել է Սարգիս Գրիգորյանը:

«Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ: Ես պահանջում եմ ձեզնից, պարոն նախարար, անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերին ու մեկ անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Ազատվեք այդ մարդկանցից, որպեսզի մեզ հավատան: Բազմաթիվ ազնիվ և պարկեշտ մարդիկ կան, ովքեր ցանկանում են աշխատել: Հենց այսօր ես Ձեզնից կադրային փոփոխություններ եմ սպասում»,- նշել է կառավարության ղեկավարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել (Միշա) Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x