ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հնարավոր է Apple-ի հեջ-ֆոնդը ամենամեծն է աշխարհում

02.10.2012

Ամերիկյան Apple ընկերությունը մոտ ապագայում կարող է դառնալ ակտիվների ծավալով աշխարհում խոշորագույն հեջ-ֆոնդի սեփականատերը։ Ներդրումային Braeburn Capital ընկերությունը, որը հիմնադրվել է 6 տարի առաջ՝ ընկերության դրամական միջոցները կառավարելու նպատակով, այդ ցուցանիշով կարող է գերազանցել Ռեյ Դալիոյին պատկանող Bridgewater ֆոնդին, որը վերահսկում է $130 մլրդ-ի ակտիվներ:

Braeburn Capital-ը ստեղծվել է 2006թ.։ Apple-ն այն գրանցել է Նևադա նահանգում՝ կանխիկ միջոցների կառավարման նպատակով, որոնց ծավալն այդ պահին կազմել է $8,7 մլրդ: Apple-ն այս կերպ նպատակ է հետապնդել նվազագույնի հասցնել հարկային պարտավորությունները։ Շահութահարկը Կալիֆոռնիայում, որտեղ գտնվում է ընկերության գլխամասը, կազմում է 8,84%, մինչդեռ Նևադայում այն 0% է։ Apple-ը հաջորդող տարիներին ևս շարունակել է կանխիկ միջոցները տեղափոխել Braeburn, որոնք iPhone-ի և iPad-ի թողարկումից հետո անշեղորեն աճել են։

Ըստ New York Times-ի՝ 2012թ. հունիսին ֆոնդը վերահսկել է $117,2 մլրդ-ի միջոցներ, ինչը գերազանցում է աշխարհի խոշորագույն ֆոնդի՝ Bridgewater-ի կողմից վերահսկվող ակտիվների ծավալը ($100 մլրդ): Bloomberg-ի տվյալների համաձայն՝ Bridgewater-ի ակտիվների ծավալը $130 մլրդ է: Հաշվի առնելով հանգամանքը, որ Apple-ի կանխիկ միջոցները եռամսյակում ավելանում են միջինը $15 մլրդ-ով, Braeburn-ն առաջատարի դիրքում կարող է հայտնվել արեն հունիս-սեպտեմբերի ցուցանիշների հիման վրա։

Braeburn-ը ներդրումների մասին տվյալներ չի հրապարակում, քանի որ կառավարում է միայն Apple-ի միջոցները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ ֆոնդը ներդրումներ է կատարում հումքի պայմանագրերում, վենչուրային ընկերություններում և մի շարք այլ ոլորտներում:

Փորձագետների կարծիքով՝ Braeburn-ը դժվար է հեջ-ֆոնդ անվանել։ Այն ավելի շուտ ֆինանսների կորպորատիվ կառավարման եղանակ է, որն առանձնացված դուստր կառույցում։ Ըստ New York Times-ի՝ ֆոնդը ստեղծման պահից մինչև այս տարվա գարուն Apple-ին $2,5 մլրդ-ի եկամուտ է ապահովել։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x