ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հրապարակվել է 2011թ.-ի խոշորագույն գործատուների ցուցակը

10.02.2012

Օրերս Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2011թ. 100 և ավելի աշխատողներ հայտարարագրած առևտրային կազմակերպությունների ցանկը։ Այդպիսի ընկերությունները 2011թ.-ին 431-ն են, իսկ մեկ տարի առաջ՝ 2010-ին եղել են 417-ը։ Մենք առանձնացրել ենք խոշորագույն գործատուների առաջատար 100-յակին և համեմատել 2011թ. ցուցանիշները՝ 2010թ. ցուցանիշների հետ։ Ցանկը 2010-ի պես գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Հայաստանի էներգետիկ հսկան 2011թ. ընթացքում միջին ցուցակային կտրվածքով ունեցել է 7464 աշխատակից, ինչը շուրջ 2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ 2010-ի համեմատ անփոփոխ է նաև առաջատար եռյակի մյուս ընեկերությունների՝ «Հայռուսգազարդի» և «Հարավկովկասյան երկաթուղիի» դիրքերը, որոնք երկուսն էլ աշխատողների քանկի էական փոփոխություն չեն գրանցել մեկ տարվա ընթացքում և 2011-ին ունեցել են, համապատասխանաբար, 5975 և 4349 աշխատող։ Նկատենք, որ առաջատար եռյակը ռուսական կապիտալով ընկերություններից է բաղկացած։ Առաջատար տասնյակի մյուս ընկերություններն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 3203, «Հայփոստը» ՝ 3133, «Արմենտելը»՝ 3031, «Նաիրիտ գործարանը»՝ 2987, «Գրանդ Քենդին»՝ 2039, «Ղ-Տելեկոմը» ՝ 1903«ՀԱԷԿ»-ը՝ 1772 աշխատակից։ Խոշորագույն 100 գործատուները միասին 2011թ. ապահովել են 96 203 աշխատատեղ՝ 1.5%-ով ավել քան 2010թ.։ Ընդհանուր առմամբ ընկերությունների մեծ մասը «պահպանողական« են գտնվել իրենց աշխատողների քանակի փոփոխության հարցում։ Այնուամենայնվ մի քանի էական փոփոխություններ առանձնացրել ենք։ Նախ առաջատար տասնյակում աչքի է ընկնում «Գրանդ Քենդին», որը մեկ տարվա ընթացքում ավելի քան 1/5-ով ավելացրել է աշխատողների քանակը՝ 1675-ից հասցնելով 2039-ի։ 13.4%-ով էլ կամ 198-ով էլ աշխատատեղերն ընդլայնել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը», որը աղյուսակում 12-րդն է։ Ի դեպ, Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Նատալի ֆարմի»՝ մեկ տարվա ընթացքում արձանագրած աճն ամենաբարձրն է ամբողջ աղյուսակում՝ շուրջ 3 անգամ։ Մասնավորապես դեղերի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող այս ընկերությունն աշխատողների քանակը 219-ից հասցրել է 638, և դժվար է ասել դա «օրգանական» աճի արդյունք է, թե «արտածին»։ Աշխատատեղերը շուրջ 1/5-ով ավելացրել է նաև հանքարդյունաբերական ոլորտը ներկայացնող «Գեո պրո մայնինգ գոլդ» ընկերությունը՝ 706-ից հասցնելով 839-ի։ «Նատալի ֆարմի» տպավորիչ աճին մի փոքր է զիջում ապահովագրական ոլորտը ներկայացնող «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում 303 աշխատակիցների փոխարեն 2011-ին ունեցել է 767-ը։ Ի դեպ, խոշորագույն գործատուների գերակշիռ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում և միայն փոքր թվով ընկերություններ՝ մյուս բնակավայրերում։ Այսպես, 431 ընկերություններից 299-ը գտնվում են Երևանում և միայն 14-ը երկրորդ քաղաք համարվող Գյումրիում, 10-ը՝ Վանաձորում, 6-ը՝ Աբովյան, 5-ը՝ Մասիս քաղաքներում։ Մնացած բնակավայրերում 100 աշխատակիցը գերազանցող ընկերությունների թիվը չի գերազանցում 4-ը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x