ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2012 թվականի հոկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստանը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը

01.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստանը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը և մինչև տարեվերջ տոկոսագումարները կվճարի ավանդի ժամկետի սկզբին, անմիջապես ավանդը ձևակերպելիս: Առավելագույն բարձր տոկոսադրույքը սահմանված է «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդի համար` 13,5% դրամայիվ ավանդի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին բազում տարբերակներ արդյունավետորեն խնայողություններ կատարելու և այն բազմապատկելու համար: Մասնավորապես, դրանց են պատկանում միջոցների մասնակի ելքագրումների հնարավորություն, ժամանակից շուտ ավանդի փակման դեպքում հատուկ պայմաններ, երկարացում և տոկոսի կապիտալացում: Տվյալ պահին առավել արդիական ավանդատեսակ է համարվում “Փոխարկելի” ավանդը, որը թույլ է տալիս խուսափել արտարժութային անցանկալի տատանումները, ստանալ լրացուցիչ եկամուտ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում մի քանի անգամ ամբողջությամբ փոխել ավանդի արժույթը, առանց պայմանագրի խզման, պահպանելով կուտակված տոկոսները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ` Յու. Գուսև, - “Տոկոսադրույքների բարձրացումը հանդիսանում է օբյեկտիվ գործընթաց, և մենք հասկանում ենք, որ հաճախորդներին շահավետ է ֆիքսել բարձր ավանդային տոկոսադրույքներ երկար ժամկետով: Մեր բանկը բավականին օպերատիվ է արձագանքում շուկայում ծառայությունների փոփոխմանը և փորձում է գնալ ավանդատուներին ընդառաջ: Իր մեջ ներառելով գրավիչ պայմաններ և վստահության բարձր աստիճան, ՎՏԲ-Հայաստան Բանկի ավադները այսօրվա դրությամբ առավելագույնս համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներին”:

Տվյալ պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է վեց տեսակի ավանդ հաճախորդների համար առավել ճկուն և հարմարավետ պայմաններով: Բացի այդ, ավանդատուներին որպես նվեր Բանկը անվճար տրամադրում է Visa միջազգային վճարային քարտ ավանդի գումարի 90% չափով վարկային գծով:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի մանրածախ ժամկետային ավանդային պորտֆելը կազմում է 53 639 մլն ՀՀ դրամ 2011 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 50%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x