ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի թողարկման ազդագիրը

01.10.2012

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Հաշվի առնելով արտարժութային գործիքների նկատմամբ շուկայում առկա պահանջարկը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այս անգամ առաջարկում է 9% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր 25 դոլար անվանական արժեքով և 36 ամիս շրջանառության ժամկետով:

Արժեթղթերի քանակը կազմելու է 40 հազար հատ, թողարկման ընդհանուր ծավալը` 1 000 000 ԱՄՆ դոլար: Հինգերորդ թողարկման պարտատոմսերը ևս ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձիք հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 19-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխավոր գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում: “

Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի” կողմից: Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Պարտատոմսերի թողարկման ազդագրում, որը 29.09.12թ-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կոմից


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x