ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ ներկայացնում է ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը

01.10.2012

«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեղի ունեցել նոր ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի ներկայացումը, որը, բացի վճարահաշվարկային քարտ լինելուց, հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ:

««Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարևորում է նորարարությունը և իր բանկային գործիքներում փորձում է կիրառել այն: Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկը» “BOOM” ամսագրի հետ համատեղ շուկա է հանել մի քարտ, որը հնարավորություն է ընձեռելու քարտատերերին անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ` հատուկ պայմաններով (96 club KARAOKE, Accapella, Arlekino, Astral, CRAZY, Gaudi, INROCK MUSIC CLUB, Opera club, Wave), ընդ որում, 6 կարաոկե ակումբներում քարտապանները կստանան 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանը կստանա անվճար հյուրասիրություն, ինչպես նաև, մնացած ծառայություններից օգտվելիս, քարտապանները կստանան մինչև 10 % զեղչ: ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները կստանան նաև մինչև 50 % զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում և կկարողանան տվյալ քարտով գնումներ կատարել ինտերնետով և ամենուր: Քարտի նախնական վաճառքը սկսել է սույն թվականի սեպտեմբերի 3-ից և վաճառքի նախնական ցուցանիշներն ու հաճախորդների արձագանքները վերլուծելով` կարող ենք ասել, որ այս քարտը հաճելի զարմանք է առաջացնում քարտապանների մոտ իր բազմազան հնարավորություններով և մատչելի գնով: Նախնական վաճառքի ժամանակ առկա հաճախորդների ցանկությունները հաշվի առնելով` Բանկը սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը տվյալ քարտը կտրամադրի հաճախորդներին առանց չնվազող մնացորդի` միայն 5,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով, այսինքն` հաճախորդը կվճարի ընդամենը 5,000 դրամ` որպես տարեկան սպասարկման վճար, և ձեռք կբերի տվյալ քարտն իր բոլոր հնարավորություններով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«BOOM ամսագիրը մեծ խանդավառությամբ ընդունեց «Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկը` ստեղծել համատեղ քարտ, որը հասանելի կդարձնի ակտիվ հանգիստը երիտասարների ավելի մեծ թվի համար: Վերը նշված ակումբներում մուտքի վճարը տատանվում է 1500-2500 դրամի միջակայքում, իսկ կարաոկե ակումբներում 2 երգի արժեքը մոտ 1000 դրամ է: Այս բոլոր հնարավորություններից նույնիսկ ամեն օր օգտվելիս` քարտապանը չի վճարի, որը, կարծում եմ այս քարտը դարձնում է բավականին գրավիչ: Կցանկանայի առանձնացնել նաև քարտի դիզայնը, որն իրականացրել է Արմեն Գալյանը»,- նշեց “BOOM” ամսագրի գլխավոր խմբագիր Անի Դաշյանը:

«Ավելացնեմ նաև, որ Jasuta travel տուրիստական գործակալության կողմից տրամադրվել է ուղեգիր 4 անձի համար դեպի Սև ծով, որը կխաղարկվի ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտապանների միջև 2013 թվականի հունիսի 21-ին: Վստահ եմ, որ քարտապաններից այն հաջողակը, ով կշահի ուղեգիրը, լիարժեք բավականություն կստանա իր 3 ընկերների հետ անցկացված հանգստից»,- ավելացրեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x